ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ արտադրանքն ու վախի ազդեցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 860.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ՝ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.8 տոկոսով: 2016թ. հունվար–հունիսին հանրապետությունում արտադրվել է 2 973.8 հազար լիտր գինի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ արդեն 2018թ. հունվար–մայիսին Հայաստանում արտադրվել է 3 378.6 հազար լիտր գինի։ 2017 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 7.3%–ով։

Թեև ԱՎԾ տվյալներով 2018թ. նշված ժամանակահատվածում աճ է գրանցվել, այդուհանդերձ, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն արդեն այս փուլում նվազման միտումներ է արձանագրել: Նրա խոսքով, նվազման միտում կա բոլոր առումներով՝ թե՛ արտադրության, թե՛ արտահանման:

«Նվազման հետևանքը երկու հանգամանքով է պայմանավորված: Առաջինը ռուսական ռուբլու արժեզրկումն է՝ վերջին պատժամիջոցների հետ կապված: Երկրորդ պատճառը ներքին դաշտի հետ է կապված: Իշխանությունները պայքարում են կեղծարարության դեմ, ինչի արդյունքում պատրաստի արտադրանքի կեղծ քանակները պակասել են: Սա, իհարկե, դրական ազդեցություն կունենա: Առաջիկա երկու–երեք տարիներին բացասական միտումներ կլինեն՝ ապրանքի քանակը կնվազի, բայց հետո կտրուկ աճ կարձանագրենք: Արտադրությունը կավելանա, մարդիկ կփորձեն ազատվել կեղծ արտադրանքից, իսկ իրացումը կնվազի»,–1or.am–ի հետ զրույցում ասաց Ավագ Հարությունյանը:

Միության նախագահը նշեց, որ թվերը ցուցիչ կլինեն այն բանի, թե այդ պայքարի առումով ինչպիսի՞ արդյունք ենք արձանագրել: Նրա խոսքով՝ որքան թվերը նվազեն, այդ հանգամանքը ցույց կտա արդյունքը:

Հարցին, թե այսօր առհասարակ գինեգործներն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած, որոնք նաև առաջնային լուծում են պահանջում, Ավագ Հարությունյանը պատասխանեց.

«Խնդիրները շատ են: Առաջնային խնդիրներից մեկը՝ խաղող չկա, որ գինի սարքենք: Գինու խաղող չկա, ամբողջը կոնյակի խաղող է: Հիմնական խնդիրը սա է: Երկրորդն այն է, որ այգիները շատ վատ վիճակում են: Երրորդը, որ ֆիլոքսերան տարածվում է: Չորրորդ՝ հարկային դաշտը խիստ է գինու նկատմամբ: Խիստ է՝ ի տարբերություն մեր հարևան պետությունների՝ Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրների»:

Հայ գինեգործների միության նախագահի դիտարկմամբ՝ վերոնշյալ խնդիրները տասնյակ տարիների կուտակումներ են և լուծում են պահանջում: «Այս պարագայում նոր կամ հին իշխանությունների հանգամանք չկա. կան խնդիրներ, որոնք շատ դժվար լուծելի են: Նշված բոլոր խնդիրները խորքային են: Տեսեք՝ առաջին խնդիրներից մեկը կեղծ արտադրանքն է: Հիմա, այսպես ասած, վախի հանգամանքը հաշվի առնելով՝ այն լուծվում է: Բայց թե այդ վախը որքա՞ն կմնա և որքա՞ն իր ազդեցությունը կունենա՝ չգիտեմ»,–նշեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ այստեղ հետևողական պետք է լինել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular