ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ լավ տեսլական կա, բայց նույնիսկ կադրային հարցերը դեռ ավարտին չեն հասցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7–ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նոր մարզչի, ինչպես նաև ՀՖՖ նոր կազմից ունեցած սպասելիքների շուրջ զրուցել ենք FAF հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, բոլորիս ցանկությունն է մեր հավաքականի ղեկին արտերկրից բարձրակարգ մարզչի տեսնել: Այդ հարցով մենք պահանջներ էինք դրել դեռևս Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին, սակայն այն ժամանակ ասվում էր, որ գումար չկա, նպատակահարմար չէ: Այս անգամ ասվում է, որ նպատակահարմար է, պետք է…»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ս. Ջանջոյանը: 

Նշենք, որ ՀՖՖ–ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, նրանցից երկուսը համաձայնել են գալ Հայաստան և, ծանոթանալով իրավիճակին, դիտելով հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը, երկուսն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը: FAF հիմնադիր անդամն ընդգծեց, որ իր կարծիքով՝ այս առումով ընտրված ժամանակահատվածն էր սխալ:

«Ի սկզբանե պարզ էր, որ կարճ ժամանակահատվածում շատ բարդ է լինելու լուրջ մարզչի հետ ինչ–որ ընդհանուր հայտարարի գալը: Այն էլ, կարելի է ասել, կիսաձախողված ինչ–որ մրցաշրջանում: Այս իրավիճակում Արմեն Գյուլբուդաղյանցի տարբերկը լավագույններից կամ հենց լավագույնն էր: Ըստ իս՝ նրան պետք էր ավելի շուտ նշանակել և հույսը չդնել արտերկրից մարզչի վրա: Ճիշտ է, շատ բան չի փոխվել, բայց այս փուլում ի սկզբանե պետք չէր ընկնել արտերկրում մարզչի փնտրտուքների հետևից»,–ասաց նա՝ հավելելով, որ այս փուլում մրցաշրջանի ավարտից, առկա արդյունքներից հետո միայն կարելի էր մտածել դրսից մարզչի մասին: Իսկ թե որո՞նք ենք ըստ Ս. Ջանջոյանի ՀՖՖ նոր կազմի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, մեր զրուցակիցը նշեց.

«Նախ պետք է սկսել այնտեղից, որ մենք, մեծ հաշվով, ՀՖՖ–ի կողմից զարգացման ծրագիր չենք տեսել: Ես ինքս գիտեմ, որ զարգացման բավականին շատ լավ ծրագիր, տեսլական կա, բայց ՀՖՖ–ն, օրինակ, կադրային հարցերը դեռ ավարտին չի հասցրել՝ ընթացքի մեջ է: Մեծ հաշվով՝ սպասում ենք այդ ծրագրին, որ լայն ֆուտբոլասեր հասարակությունը կարողանա քննարկել, մոտալուտ ապագայի առումով ինչ–որ բաներ տեսնել ու հասկանալ, թե ֆեդերացիան ինչի՞ շնորհիվ է զարգացնելու: Հույս ունեմ, որ այս խաղերից հետո, երբ մի քիչ թեթևություն կլինի, ՀՖՖ–ն կներկայացնի զարգացման ծրագիրը և արդեն կհասնի ֆուտբոլը զարգացնելու հարցին՝ լծվելով փոփոխություններ անելու գործին: Ճիշտ է, շատ ենք խոսում ազգային հավաքականի, մարզչի մասին, բայց բազմաթիվ հարցեր, խնդիրներ ու բացթողումներ կան, որոնք պետք է լուծվեն և տրվեն պատասխաններ: Վստահ եմ, որ առաջիկայում այդ պատասխանները կունենանք: Կարևոր են նաև մանկապատանեկան, մարզային ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման հարցերը: Բացի այդ՝ նոր մարզիչներ են նշանակվել, որոնց նշանակումը բոլորիս չէ, որ բավարարում է: Կան մարզիչներ, ովքեր նախկինում ձախողումներ են ունեցել»,–ասաց նա՝ շեշտելով, որ այս հարցերը պետք է լուծում ստանան: 

Նոր ՀՖՖ–ից մեծ են սպասելիքները նաև լսելի դառնալու առումով: Անդրադառնալով ՀՖՖ–երկրպագուներ, հ/կ–ներ կապին՝ նա ասաց. «Սպասելիքները դրական են, որովհետև հիմա գործադիր տնօրենի ղեկին (Արմեն Մելիքբեկյան) մարդ է, ով ֆուտբոլային մեծ գիտելիքներ ունի: Նրա հետ աշխատել ենք դեռևս 8–10 տարի առաջ: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում բոլորը կհամոզվեն, որ ՀՖՖ–ն ամբողջությամբ բաց կառույց է դառնում, որը բաց է լինելու հասարակության լայն շերտերի ու երկրպագուների համար: Բոլորը հնարավորություն կունենան ֆեդերացիայում քննարկումների, շփումների մասնիկ դառնալ: Հիմա, որպես այդպիսին, չկան հարթակներ, որոնցով հնարավոր կլինի հաստատել ֆեդերացիա– երկրպագուներ– ֆուտբոլասեր հասարակություն հստակ կապը: Կարծում եմ և վստահ եմ, որ այդ առումով անպայման լուծումներ կգտնվեն»:

Դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունի ՀՖՖ գործկոմի կազմի մասին, ուր կան քաղաքական գործիչներ և մարդիկ, ովքեր ֆուտբոլի հետ առնչություն չունեն, արձագանքեց.

«Բնականաբար, ես ինքս կուզենայի, որ գործկոմում ավելի շատ ներկայացված լինեն ֆուտբոլի ոլորտի մարդիկ: Օրինակ՝ նախկին ֆուտբոլիստներ, ակումբներից էլ շատ լինեն:

Բայց ֆեդերացիայի նախագահը բացատրեց, որ, եթե ճիշտ եմ հիշում, առանձին գործկոմ է լինելու, ուր բոլոր ակումբներից ներկայացուցիչներ են ներառված լինելու: Ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում կազմը, իսկ աշխատանքները հետագայում կերևան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular