ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացել է 2 ժամանակավոր ցուցադրություն. մուտքն ազատ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում՝ հոկտեմբերի 10-ին, բացվել է երկու նոր ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակավոր ցուցադրությանը ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, ով և ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում և իր շնորհակալությունը հայտնեց Հայկ Դեմոյանից ցուցադրությանն աջակցելու համար:

Առաջին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» ցուցադրության մեջ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ: 

Բացառիկ այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան: 1915 թ. սեպտեմբերին Լյուսիեն Բոժեն դարձել էր ոչ միայն փրկարար գործողությունների մասնակից, այլ նաև իր լուսանկարչական խցիկով վավերագրել մարդկության և հումանիտար պատմության մեջ արձանագրված այդ եզակի դրվագը: 

Մուսա լեռան վրա ապաստանած և ապրելու կամք դրսևորած հայերին փրկելու առաքելությունն իրականացրած ֆրանսիացի զինվորականների մարդասիրական քայլը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ու հիշողության բացառիկ մի էջ է: Ավելի քան 4000 փրկվածից շատերը վերաբնակվեցին Հայաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր՝ դառնալով պատվախնդիր քաղաքացիներ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակն ու պատգամը: 

Երկրորդ՝ «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» ցուցադրությունն, առաջինի տրամաբանական շարունակությունն է և շատ նուրբ թելերով է կապված նախորդի հետ՝ ցեղասպանության վերապրում, փրկում, նոր հանգրվան, նոր հայրենիք:

Ցուցադրության մեջ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ՝ սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր: 

Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, ովքեր վերապրելով Հայոց ցեղասպանությունը՝ վերջնականորեն հանգրվանել էին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողել Ֆրանսիայի պատմության մեջ:

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները:

Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները: Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը: 

Ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ է և բաց կլինի մեկ ամիս: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular