ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացի լինելու դժվար պարտականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սանիթեք» ընկերությունը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին օժանդակել իրենց, աղբը նետել սահմանված վայրերում՝ հաշվի առնելով, որ իրենք այդ օրերին աշխատելու են գերծանրաբեռնված գրաֆիկով: Հայտարարության բովանդակությունն ինքնին որևէ հարց չի հարուցում, խնդրահարույց է հայտարարության փաստն ինքնին: Ստացվում է, որ կարիք կա հանդես գալ նման հայտարարությամբ, որպեսզի մենք այսպիսի կարևոր միջոցառման ընթացքում մաքուր պահենք այն տարածքը, որտեղ ապրում ենք: Եվ ոչ միայն նման միջոցառման ընթացքում:

«Սանիթեք» ընկերության աշխատանքային գրաֆիկի հարցը թողնելով իրենց հայեցողությանը, ամեն դեպքում չենք կարող չանդրադառնալ խնդրահարույց այդ հարցին՝ սեփական դռնից այն կողմ որևէ բան չտեսնելուն, որն այսօր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին, ավելի քան աչքի է զարնում: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ պետք է դրսի աչքի համար ներկայանալ որպես քաղաքակիրթ, իսկ հետո, երբ արդեն այդ աչքը չի լինի , շարունակել ապրել նույն կերպ:

Խնդիրն այն է, որ թե՛ դրսի, թե՛ ներսի աչքի համար մենք այլևս դառնում ենք բացարձակապես հանրայինի ընկալում չունեցող հասարակություն: Աղբը սահմանված վայրում թափելը, օտարերկրացիների հանդեպ հարգանքը, զբոսաշրջիկներին, մեղմ ասած, չթալանելը օդանավակայաններում և նմանատիպ այլ՝ նորմալ թվացող երևույթներ օտար են դարձել մեզ համար: Անհիմն լավատեսություն կլինի կարծելը, թե խնդիրը բացառապես պետության դաշտում է: Ի վերջո, մենք ապրում ենք հասարակության ակտիվ քաղաքականացման ժամանակաշրջանում և լավ կլինի, որ նմանօրինակ պարզ հարցերի շուրջ ունենանք, այսպես կոչված, ներքևից վերև աշխատանք, երբ հասարակությունն ինքը կորոշի, կկարգավորի սեփական էթիկետը, ոչ թե կսպասի, որ որևէ մեկը անի դա իր փոխարեն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular