ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի չորսին հայ ժողովրդական երգը կթևածի Արամ Խաչատրյան համերգասրահում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի չորսին հայ ժողովրդական երգը կթևածի Արամ Խաչատրյան համերգա-սրահում: Սիրված երգիչները կկատարեն Գրիգոր Բանանցի ստեղծագործությունները:

Մինչ այդ ներկայացնենք հարցազրույցը նրա հետ.

Որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու:

-25 տարիներ են անցել այն օրվանից, երբ հայտնվեցի օտար ափերում։ Այդ այն տարին էր, երբ Երևանի պատուհաններից կարելի էր տեսնել վառվող մոմերի լույսերը և վառարաններից արտանետվող ծուխը։

Ստեղծագործելու ունակությունը գեներո ՞վ է անցել, թե ...

-Ծնվել եմ հայոց Գարդման գավառի Բանանց գյուղում (այժմ Ադրբեջանի տարածքում), որը հայաթափվեց 1989թ։ Թե հայրական և թե մայրական կողմը երգի հետ կապված են եղել։ Մեծացել եմ երգի մթնոլորտում և սիրել եմ երգը։ Մայրս բանաստեղծություններ էր գրում։ Երիտասարդ տարիքում ես էլ փորձել եմ չափածո տողեր թղթին հանձնել։ Երգեր սկսել եմ գրել, երբ քառասունն անց էի, երբ կար ասելիք և այնքան շատ, որ այլևս անհնար էր ներսում պահել։ Ինչու այդքան ուշ, ինչու օտար ափերում՝ երևի այդպես պիտի լիներ։ (Պիտի մրսես, որ հասկանաս, թե ինչ է տաքությունը)։

 

Առաջին գործը ու ՞մ եք վստահել կատարման առումով և ի ՞նչ սկզբունքով եք համագործակցում երգիչների հետ:

-Ծննդավայրիս կորստի դառնությունը և կարոտը դարձան իմ առաջին երգի նյութը։ Երբ պատահաբար իմացա, որ Սամսոն Պանյանը արմատներով նույնպես Գարդմանից է (ծնողները Փիփ գյուղից են), առաջարկեցի միասին ձայնագրել «Իմ Բանանց» երգը։ Այսպես ծնվեց առաջին երգի ձայնագրությունը։ Երգը ձայնագրեցինք Տարոն Ավետիսյանի մոտ՝ Սամսոնի խորհրդով։ Հետո երկրորդը, երրորդը։ Հետո եղան երգեր Եվա Եգանյանի, Գրիգոր Միրզոյանի և մյուսների համար։ Չորս տարվա մեջ ձայնագրվեցին մոտ քառասուն երգեր։

 
 Մխիթար Քեթցյանի հետ ծանոթացումը, հետագա շարունակությամբ ինչպե ՞ս ստացվեց:
 
-Երբ գրվեց ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ երգը, մտքումս Մխիթար Քեթցյանի նուրբ, թավշյա ձայն էի պատկերացնում այդ երգի համար։ Եւ, ի ուրախություն ինձ, նա ընդունեց իմ առաջարկը և ստացվեց հրաշալի մի գործ, որ ամեն անգամ լսելիս ինձ թվում է, թէ այդ երգը գրված է իր համար, և ուրիշ մեկը դժվար կարողանա այդ երգը այդքան իմաստալից կատարել։ Այսպես սկսվեց ծանոթությունը Մխիթարի հետ։ Եղան նաև ուրիշ երգեր իր կատարմամբ։
 
Ուրախ եմ նաև, որ ինքը հանձն առավ նոյեմբերի չորսին կայանալիք համերգի ղեկավարությունը։
 
Առաջիկայում ի ՞նչ ծրագրեր կան համատեղ:

-Համերգի խորագիրն է ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ։ Ի սկզբանե այն պիտի լիներ այս տարվա մայիսի 20-ին, բայց հասկանալի պատճառներով հետաձգվեց ու հուսամ՝ կկայանա արդեն նոյեմբերի չորսին։

Մի փոքր կմանրամասնե ՞ք համերգից:

-Համերգին ընդգրկված են շուրջ 20 երգեր,  որոնց մեջ կան զուգերգեր և մեկ խմբային երգ։ Համերգին իր մասնակցությունը պիտի բերի «Ազգային նվագարանների նվագախումբը»՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։

Նախատեսված համերգին հնչող երգերի գործիքավորմամբ ո ՞վ է զբաղվել:
 

-Բոլոր երգերի սկզբնական գործիքավորումները կատարել է Տարոն Ավետիսյանը։ Սկզբնական գործիքավորումները՝ Ազգային նվագարանների համույթի համար, մշակել և նախապատրաստել է Արտեմ Խաչատուրը։ Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular