ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետնախարարն այցելել է Արցախի պետական համալսարան ու Ազգային վիճակագրական ծառայություն և ներկայացրել նորանշանակ ղեկավարներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 9-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել նորանշանակ ռեկտոր Արմեն Սարգսյանին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանին՝ բեղմնավոր աշխատանքի համար՝ նշելով, որ անցած հինգ տարիներին մեծ է եղել նրա դերը բուհում իրականացված բարեփոխումների և մի շարք համարձակ որոշումների կայացման գործում: Շնորհավորելով նորանշանակ ռեկտոր Ա. Սարգսյանին՝ բուհի խորհրդի անդամների աջակցությունը ստանալու համար՝ պետնախարարը նշել է, որ կրթական համակարգում նրա ունեցած աշխատանքի մեծ փորձը կարևոր երաշխիք է կրթօջախի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Նա բարձր է գնահատել ԱրՊՀ դերը հանրապետության բարձրագույն կրթության զարգացման գործում և հայտնել կառավարության աջակցությունը առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհին:

Այնուհետև պետնախարարն այցելել է Ազգային վիճակագրական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել հանրապետության նախագահի հրամանագրով կառույցի ղեկավար նշանակված Մանուշ Մինասյանին: Կարևորելով ԱՎԾ դերը տնտեսության զարգացման և ոլորտում բարեփոխումների իրականացման համար ճշգրիտ ցուցանիշների տրամադրման գործում՝ Գ. Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ հաշվի առնելով բնագավառում Մ. Մինասյանի երկարամյա ղեկավարման փորձը, սկսված ծրագրերը նոր թափ կստանան:

Պետնախարարը բարձր է գնահատել ծառայության արդեն նախկին նախագահ Կարեն Ներսիսյանի գործունեությունը՝ նշելով, որ վերջին տարիներին կառույցում ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ընդլայնվել են իրականացվող աշխատանքների ուղղությունները, որոնք արժանահավատության առումով համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular