ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյան-Փաշինյան գործակցությունը՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում հաստատելու երաշխիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում իրադարձություններն այն աստիճան արագ էին զարգանում, որ դրանց հետևելն ու վերլուծելը, բավականին բարդ էր ստացվում: Դա կփաստեն անգամ ոլորտին մոտ կանգնած վերլուծաբաններն ու փորձագետները, որոնցից շատերն այդ ընթացքում անգամ փորձում էին պղտոր ջրում ձուկ որսալ և արհեստականխոսակցություններ էին առաջ քաշում, որոշակի շահ հետապնդելու նպատակով: Սակայն, երբ նշմարվում են նախադրյալներ՝ դաշտը կայունացնելուն ուղղված, նմանատիպ խոսակցություններն արդեն կորցնում են իրենց ազդեցությունը: Երեկ տեղի ունեցավ քաղաքկան դաշտի թերևս ամենասպասված և միևնույն ժամանակ ամենաարդյունավետ հանդիպումը, ինչի արդյունքում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ քաղաքական դաշտի երկու ամենակայացած և կենսունակ քաղաքական ուժերի առաջնորդների միջև: Խոսքը Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին է՝ Կառավարության շենքում: Հատկանշական է սակայն, որ նախքան այս հանդիպումն ու վերջնական համաձայնություն ձեռք բերելը, տարատեսակ խոսակցություններ էին շրջանառվում, վերջերս աղմուկ հանած օրինագծի քննարկման շրջանակներում: Բոլորն էլ գիտեն, որ Ծառուկյան այդ օրերին բացակայում էր Հայստանից և վերադառնալուն պես բազմաբովանդակ հարցազրույց ունեցավ, որի ժամանակ էլ տրվեցին ներքաղաքկաան զարգացումներին վերաբերվող բոլոր հարցերի պատասխանները: Ոմանք կասկածի տակ էին դրել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ևս ցանկանում է, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բացի այն, որ Ծառուկյանն իր հարցազրույցում կրկին անգամ փաստեց, որ ինքն անձամբ և իր կողմից ղեկավարված քաղաքական ուժը միշտ պատրաստ են ժողովրդի կամքն իրականություն դարձնել, երեկվա հանդիպման շրջանակներում, Ծառուկյանը կրկին անգամ անդրադառնալով այդ հարցին, հավելեց, որ դեռևս համաժողովրդական շարժան օրերին, Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման ժամանակ է խոսել այդ թեմայի շուրջ և ասել, որ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցանկացած ժամանակ, եթե անգամ դա հուլիսին կազմակերպվի: Այսինքն մեծ հաշվով Ծառուկյանը դեռ այդ օրերին է իր պատրաստակամությունը հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, իսկ դա փոշիացնում է բոլոր այն դավադիր խոսակցությունները, թե ԲՀԿ-ն խոչընդոտում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Երեկվա հանդիպման կարևորագույն կետերից մեկն էլ վերաբերվում էր տնտեսական զարգացման և ներդրումներ ապահովելու գործընթացին և այս համատեքստում Ծառուկյանի տարիներ շարունակ իրականացրած գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է այդ գորցակցության մեջ և հետայսու, քաղաքական կոնսենսուսի և փոխհամաձայնության պայմաններում, այդ գործընթացը նոր փուլ կտեղափոխվի, ավելի կառուցողական և ավելի արգասաբեր: Ինչևէ կարծում ենք երեկվա հանդիպումից հետո քաղաքական դաշտում վերջապես այդքան սպասված կայունությունն ու համերաշխությունը կհաստատվի և նախկինում կիրառված սև PR-ի տեխնոլոգիաները կթողնվեն անցյալում և կունենանք ավելի թափանցիկ ու մրցակցային պայմաններ, ինչի արդյունքում վստահ ենք, որ Հայաստանը հաստատուն քայլերով կգնա առաջ:
Դե ինչ, փաստորեն արդեն իսկ բոլորին պարզ ու տեսանելի դարձավ, որ Ծառուկյանը համաժողովրդական շարժման օրերից սկսած ցայսօր, ժողովրդի կողքին է և պատրաստ է իր ողջ ներուժն ու կենսափորձը կենտրոնացնել երկրում դրական ու ռադիկալ փոփոխություններ իրականացնելու համար: Արձանագրենք, որ հեղափոխությունը թևակոխում է մի նոր փուլ, որտեղ քաղաքական կոնսենսուսի և ուժերի փոխգործակցության արդյունքում, Հանրապետությունում պետք է վերջնական կերպով հռչակվի ժողովրդի իշխանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular