ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգրացիոն ծառայությունը նախատեսում է կառուցել ապաստան հայցողների նոր կացարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը նախատեսում է ընդլայնել ապաստան հայցողների կացարանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ կացարանի նոր շենք ունենալու համար աշխատանքները սկսված են:

«Աշխատանք է տարվում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ: Կազմվել է համապատասխան նախագիծը: Կացարանի շենքը լինելու է Աբովյանում, ՀՀ կառավարությունն արդեն հողահատկացում արել է: Այս պահին կարող եմ ասել, որ ծրագրին օժանդակելու համար կոնկրետ խոստումներ ունենք  մեր ամերիկացի գործընկերներից: Մեզ կաջակցեն նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, սակայն դեռ որոշակի գումարի հետ կապված խնդիր կա: Առիթից օգտվելով, ուզում եմ միջազգային մեր  գործընկերներին կոչ անել, եթե հնարավորություն կա, ապա աջակցեն: Նոր շենքը մեզ հնարավորություն կտա  ընդլայնել մեր կարողություններն, ավելի շատ մարդկանց տեղ տրամադրել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Ղազարյանը:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին միգրացիոն ծառայությունն ունեցել է ապաստանի 84 հայց, որը ներառել է 145 մարդ: Հայցերից 36-ը ստացել է դրական լուծում, 67 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ: Մերժվել է 18 դիմում:

«Հիմնական դիմումները գալիս են Սիրիայից, Իրաքից, Եմենից: Գիտեք, որ Եմենում հումանիտար վիճակը բավական ծանր է, հետևաբար այնտեղից ևս ունենում ենք դիմումներ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ցանկացած հակամարտության սրում, բերում է որոշակի ապաստան հայցողների հոսք, ինչպես եղավ Սիրիայի, Իրաքի, Ուկրաինայի դեպքում: Մեզ դիմողների թվում կան և էթնիկ հայեր»,-ասաց Արմեն Ղազարյանը:  

Անդրադառնալով ռեադմիսիայի ցուցանիշներին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ ԵՄ-ից  ստացված հայցերի թիվը եղել է 769, որը ներառում է 1529 մարդ: 382-ի դեպքում հաստատվել է, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը նշեց, որ իրականացվում են վերաինտեգրման ծրագրեր:

«Գործում է մեկ պատուհան ծառայությունն ամբողջական խորհրդատվություն տրամադրելու համար, որպեսզի հարկադիր վերադարձածերն իմանան իրենց առաջին քայլերը, իրականացվող տնտեսական ծրագրերը, որոնցում կարող են ներգրավվել: Այստեղ աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ: Միգրացիոն քաղաքականության միջազգային զարգացման կենտրոնի հետ սկսում ենք ծրագիր, ըստ որի, երկու տարի շարունակ Միգրացիոն ծառայությունում գործելու են խորհրդատուներ»,-հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular