ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինոսյան. «Ասացինք, որ տուշոնկա գողացողը հերոս չէ, բայց չասացինք՝ Ռիժկովը մեր հերո՞սն է, թե՞ ոչ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am–ի զրուցակիցն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Նրա հետ զրուցել ենք ներհայաստանյան իրավիճակի, նոր ճանապարհի տեսլականի և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ուղին հստակ նախանշված չէ

Ըստ իս՝ մենք դեռ ճանապարհի հստակություն չունենք: Չեմ ուզում ծեծված բառակապակցություն ասել, բայց իշխանափոխությունը դեռ չի ավարտվել: Եվ հիմա նոր կառավարությունն ավելի շատ զբաղված է իշխանափոխությունը վերջնական տեսքի հասցնելու, գործադիր և օրենսդիր մարմիններն ընդհանուր համաձայնության բերելու և տարաձայնությունից դուրս հանելու խնդրով: Իհարկե, կան գործողություններ, բայց դրանք դիտարկել որպես նոր կառավարության բռնած ուղի, կուրս, ճիշտ չէ: Գոնե ինձ համար ուղին հստակ նախանշված չէ:

Իհարկե, լավագույն ցանկությունները և հնարավորությունները միշտ չէ, որ իրար հետ համընկնում են: Շատ լավ գիտակցելով, հասկանալով, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր հստակ ուղի կանխանշել, այնուամենայնիվ, հստակեցում պետք է լիներ: Այսինքն, եթե ուղին չէր նախանշվում, գոնե սկիզբը պետք է դրվեր. ի՞նչ են պատկերացնում, ի՞նչ են ուզում անել և դեպի ո՞ւր են ուզում գնալ: Թեպետ չեմ բացառում՝ միգուցե այս մարտավարությունը քաղաքականությո՞ւն է, որովհետև կարող է իշխանափոխությունն ավարտուն տեսքի բերելու վրա վատ ազդեցություն գործել: 

Ո՞վ է մեր հերոսը

Այդուհանդերձ, շատ հարցերում և ոլորտներում ակնհայտորեն նախանշված ուղիներ չկան: Օրինակ՝ ազգային մշակույթը գերակա՞ է, թե նույն կոմպլեմենտար քաղաքականությունը պետք է վարվի, փշուր–փշուր օգնություն տրվի, բոլորը մտածեն՝ հա, դե լավա, մի քիչ փող տվեցին, բայց մենք այդպես էլ հստակեցում չունենանք, թե մեր երկրին ինչպիսի մշակույթ է պետք: Մենք ասացինք, որ տուշոնկա գողացողը հերոս չէ, բայց մենք չասացինք՝ Ռիժկովը մեր հերո՞սն է, թե՞ ոչ: Իմ հերոսը չէ: Նա ի՞նչ է արել իմ ազգի համար, որ իմ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը չի հռչակվել ՀՀ ազգային հերոս, բայց Ռիժկովը հռչակվել է, երբ անկախ Հայաստանի հետ կապ չունի: Նոր իշխանությունների համար Լեոնիդ Ազգալդյանը, Աշոտ Ղուլ յանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Արմենակ Ուրֆանյանը հերո՞ս են, թե՞ ոչ: Ինձ համար այդ հարցերի պատասխանը պետք է հստակ լինի: Խոսքը տարբեր բնագավառների մասին է՝ մենք տեսլականների առումով հստակեցումներ չունենք:

«Լեշաբեռը» քաշ տալուց ազատագրված ժողովուրդը դեռ այն սթափությունը չունի

Միգուցե նախկին իշխանությունների մտավախությունը տեղին է միապետական իշխանություն ունենալու վտանգի մասին, բայց եթե այդպիսի արդար մարդիկ էին, թող այդ մասին իրենց իշխանության ժամանակ բարձրաձայնեին: Իրենք այդ ամենից խոսելու իրավունք չունեն, որովհետև այդ խնդիրը ստեղծողն իրենք են: Իրենք այսօրվա իշխանություններին մեղադրում են նրանում, որի փոսն իրենք են փորել և ամեն կերպ ճարտարապետել այդ միահեծան իշխանությունը: Ճարտարապետել են իրենց ստեղծած կեղծ Սահմանադրությամբ, որը կարվել էր միահեծան ղեկավարի վրա: Թող չմոռանան, թե ինչ ընտրակեղծիքներով մտցրեցին նույն Սահմանադրությունը: Իսկ խոսելու, բարձրաձայնելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Բնականաբար, շատ վատ է, երբ ընտրություններում 80 տոկոսից ավելի ձայներ են հավաքվում: Թեպետ այս էյֆորիայի պարագայում այդ արդյունքը կարելի էր կանխագուշակել, բայց, այնուամենայնիվ, այդքան էլ ճիշտ չէ:

Արդեն իսկ ճիշտ չէ, երբ ժողովուրդը միահեծան իշխանություն է ուզում տալ, քանի որ հոգնել էր մի ամբողջ կուսակցության «լեշաբեռը» քաշ տալուց: Այդ «լեշաբեռը» քաշ տաուց ազատագրված ժողովուրդը դեռ այն սթափությունը չունի և շատ վատ է, որ նույնիսկ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լույս»–ը գրեթե ձայն չստացավ: Սա ողբերգություն է, որովհետև, Աստված մի արասցե, իշխանության ոչ ճիշտ պահվածքի դեպքում ժողովուրդը կարող է ապրել նույն խոշոր հիասթափությունը, ինչպիսին եղավ 83 տոկոս ձայն հավաքած Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք՝ ընտրություններից ընդամենը 3–4 տարի անց:

Ես ինքս մտահոգ եմ այդ տեսանկյունից, բայց այդ մասին խոսելու իրավունք չունեն այն ուժերը, ովքեր ստեղծել են այդ մեծ ռմբափոսը: Վստահ եմ՝ հիմա ժողովրդի մասին մտահոգությունը չէ պատճառը, որ խոսում են այդ հարցերի մասին:

Ռմբափոսի վտանգը

Հիմա կարևորը սթափության, ողջախոհության մասին բարձրաձայնելն է: Այն մարդիկ, նաև այն մշակութային գործիչները, ովքեր անցել են միահեծան իշխանության արհավիրքի, քաղաքական հետապնդումների միջով, ավելի լավ են պատկերացնում, թե ինչ կլինի նոր միահեծանության և ժողովրդի էյֆորիկ վիճակի հետևանքով: Վստահ եմ, որ,այնուամենայնիվ, այդ էյֆորիկ վիճակը երկար չի տևի՝ մեր ազգը սթափ է, շուտ կսթափվի: Բայց, Աստված մի արասցե, հերթական անգամ կարող է ցավոտ լինել. կարող է ևս 20–30 տարով մեզ քաղաքական ռումբի պայթյունից առաջացած մեծ ռմբափոսի մեջ նետեն, որից դուրս գալը նորից երկու–երեք տասնամյակ կպահանջի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular