ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապե՞տ, թե՞ հեղափոխության առաջնորդ. Փաշինյանն ու ՀՀԿ–ն` պարադոքսի շեմին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններն, ըստ էության, վերստին ակնհայտ դարձրին Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը: Ճգնաժամի էությունը փոփոխված իրականության ու այդ իրականությունը քաղաքական ֆորմալ ինստիտուտներով արձանագրելու միջև առկա խոչընդոտների և այդ խոչընդոտները չհաղթահարելու դեպքում հնարավոր ցնցումների ամբողջության մեջ է: Շատերը հեգնանքով, շատերը ցավով, շատերն էլ պարզապես փաստերն արձանագրելու ազնիվ մղումով խոսում էին այն մասին, որ եթե երկրի ղեկավարը հանրահավաք է կազմակերպում օրենսդրի հարևանությամբ և, ըստ էության, օրենսդրի դեմ, ապա երկրում առկա է քաղաքական բախման հավանականություն: 

Փոփոխված իրականության և այդ իրականությունը քաղաքական ներկայացվածության տեսքով արձանագրելու միջև առաջացած խոչընդոտների ամենամեծ ապացույցն իսկապես հենց վերոնշյալ փաստն է: Եթե մի կողմ դնենք գնահատականները՝ արդյո՞ք վարչապետին սազական է ցույց կազմակերպելը, թե՞ ոչ, իրականում ունենք քաղաքական օրինաչափ իրավիճակ: Հեղափոխությունն ու այն գլխավորող ուժը հաղթել են, բայց չեն կարողանում արձանագրել այդ հաղթանակը: Հետևաբար քաղաքական կյանքի ստանդարտ կանոններն այստեղ չեն աշխատում և այս իմաստով բնական է, որ վարչապետը ցույց կազմակերպի: Մեծ հաշվով Փաշինյանն այս պահին, թե հանրության համար, թե ընդհանրապես՝ ընդհանրական հայացք նետելու դեպքում, ոչ թե կամ ոչ այնքան վարչապետ է, որքան հեղափոխության առաջնորդը, անկախ նրանից, թե որտեղ է այդ հեղափոխությունն ու դրա առանցք կազմող ուժը հիմա՝ գործադիրում, թե փողոցում: 

Ըստ այդմ, զերծ մնալով որևէ բարոյական կամ գեղագիտական գնահատականներից, առնվազն եղած քաղաքական իրողությունների կոնտեքստում տրամաբանական է Փաշինյանի՝ հանրահավաք կազմակերպելու ու առավելապես որպես հեղափոխության առաջնորդ, հետո նոր վարչապետ ներկայանալու մարտավարությունը: 

Այլ հարց է, արդյոք այն գործելաոճը, որն այսօր որդեգրել է Փաշինյանը, պայմանավորված է միայն իրողություններով, իրավիճակն ամբողջացնելու ձգտմամբ, քաղաքական նպատակահարմարությամբ, թե՞ պարզապես գործ ունենք առանձին վերցրած մեկ մարդու համար անօտարելի կեցվածքի, բնավորության հետ: Եթե վերաձևակերպենք այլ կերպ՝ ենթադրենք հեղափոխությունը հաղթում է իր բոլոր մրցակիցներին, անցնում բոլոր խոչընդոտները, հայտնվում ամբողջական իշխանության ղեկին, այդ ժամանակ ի՞նչ օրակարգ է առաջադրելու իշխանությունը, հեղափոխությունը, արդյո՞ք հաղթած հեղափոխության պարագայում էլ Փաշինյանը դիրքավորվելու է որպես հեղափոխության առաջնորդ, թե՞ որպես վարչապետ՝ պոզիտիվ, հանունի, ոչ թե ընդդեմի վրա հիմնված օրակարգով: Սկզբունքորեն դա հնարավոր է, եթե հաշվի առնենք, օրինակ, երեկվա առավել սառնասիրտ ճեպազրույցը: Հեղափոխության ընթացիկ մարտահրավերներից զատ, այս պարադոքսն ամրապնդվում է նաև տարիներ շարունակ Հայաստանում անփոփոխ ու ամորֆ քաղաքական դաշտի առկայությամբ, երբ ՀՀԿ–ն անդադար իշխանություն էր, իսկ ընդդիմադիրները, այդ թվում Փաշինյանը՝ անդադար ընդդիմություն: Իշխանության անփոփոխությունը բերել էր մի իրավիճակի, երբ ընդդիմություն–իշխանություն պայմանական դիրքավորումը Հայաստանում դարձել էր հավերժ կարգավիճակ: Այդ կարգավիճակի հետ, ընդ որում, ընտելացել էր ոչ միայն հանրահավաքային գործունեությամբ քաղաքական բարձրունքների հասած Փաշինյանը, այլև ՀՀԿ–ն: Փաշինյանի դեպքում առկա պարադոքսալ վիճակը, երբ մի կողմից նա հեղափոխության առաջնորդ է, մեկ այլ կողմից վարչապետ, ըստ էության, նույնական է նաև ՀՀԿ–ի դեպքում: Հանրապետականները մի կողմից ընդունել են իրենց պարտությունը, նրանց առաջնորդը հրաժարական է տվել ու ֆիքսել Փաշինյանի ճիշտ լինելը, մյուս կողմից հանրապետականները շարունակում են խոսել իշխանության դիրքերից: Եվ խոսքն այստեղ այն մասին չէ միայն, որ որպես ԱԺ մեծամասնություն նրանք ֆորմալ որոշակի իշխանության չափաբաժին պահում են, ու նորմալ է, որ խոսեն առնվազն այդ չափաբաժնի դիրքերից: Խոսքն ընդհանրապես հանրապետականների խոսքի, վարքի, պահանջների մասին է: Այս դեպքում ևս գուցե օգնության հասնի խնդիրը զուտ իրավիճակային մարտահրավերներով բնութագրելը, երբ փաստացի անկյուն մղված հանրապետականները դիմադրում են հնարավոր ամեն տարբերակ կիրառելով: Բայց ակնհայտ է, որ ինչպես Փաշինյանի համար է դեռևս օտար իշխանության դերակատարությունը, այդպես էլ Հանրապետականի համար՝ ընդդիմության դերակատարությունը: 

Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը՝ թե՛ իր դրական կողմերով, թե՛ առաջացրած ռիսկերով հանդերձ, ակնհայտ է դարձնում խնդիրների այն ողջ շարքը, որոնք կուտակվել են նախորդ քաղաքական համակարգի պայմաններում և որոնց լուծումը կենսական է այսօր: Իշխանության և ընդդիմության բովանդակությունը փոխվել է, բայց իշխանության և ընդդիմության կարգավիճակի զգացողությունը չի փոխվել: Գուցե այս վարքաբանական, հռետորական մակարդակում արտահայտվող դրսևորումները մանրուք են ներկայիս քաղաքական մարտահրավերների պարագայում, բայց իրականում դրանք բնորոշում են առկա մարտահրավերների ողջ սպեկտրը, բնութագրում ու բացատրում խնդրի հիմնական էությունը. Հայաստանյան քաղաքական համակարգը սկսում է ձևավորվել զրոյական կետից ու բոլոր կողմերը ունեն խնդիր վերաձևակերպվելու ու վերակառուցվելու: Մյուս ճանապարհը ներկայիս ոչ ներդաշնակ իրավիճակի պահպանումն է՝ դրանից բխող առճակատման վտանգներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular