ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումներ են նախատեսված նաեւ Սեւանում. քաղաք կայցելի Գրենոբլի պատվիրակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 7-ից մայրաքաղաք Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կընդգրկեն նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը, որտեղ սպասվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի պատվիրակության հատուկ այցը՝ քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Գրենոբլի պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին կայցելի Սեւան քաղաք, որի հետ Գրենոբլը համագործակցում է արդեն 14 տարի:

«Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ, ինչպես նաեւ մի շարք այցելություններ համայնքի տարբեր հաստատություններ, որտեղ պատվավոր հյուրերը կծանոթանան այս տարիների ընթացքում համագործակցության միջոցով իրականացված ծրագրերին, ընթացիկ աշխատանքներին: Գրենոբլի քաղաքապետին ուղեկցելու են Ֆրանսիայի Հանրապետության հայ ներկայացուցիչներ, որոնց ջանքերի շնորհիվ է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունն այս տարիների ընթացքում կյանքի կոչվել, դարձել կենսունակ: Սեւանցիներն անհամբեր սպասում են իրենց հյուրերին: Այցի շրջանակներում առաջին անգամ իրենց պաշտոնավարման ընթացքում անձամբ կհանդիպեն Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը:

Հյուրերը կայցելեն Սեւանի քաղաքապետարան, բժշկական կենտրոն, բազմագործառութային քոլեջ, «Հեքիաթ» մանկապարտեզ, մարզադպրոց եւ երաժշտական դպրոց, կհանդիպեն ֆրանկոֆոնիայի դասընթացների եւ Գրենոբլի երաժշտական փառատոնի մասնակիցներին, կծանոթանան համագործակցության շրջանակներում Սեւանի թերակղզում բացված զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի աշխատանքներին, կիրականացնեն ճանաչողական այցեր, իսկ վերջում կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն համագործակցության հետագա ծրագրերի կազմման շուրջ»,- ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular