ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փողեր՝ հողերի դիմաց.«Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին խոշոր գումարներ հատկացնելու շուրջ։ Այդ գումարները նախատեսված են տարածքների հանձնումից հետո ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման համար։

Այսինքն ԼՂ հակամարտության շուրջ որոշակի համաձայնությունների գալուց հետո, երբ տարածքների վերահսկողությունը մի կողմից կանցնի մյուս կողմին, այդ տարածքներում մեծածավալ աշխատանքներ պետք Է իրականացվեն։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այդ խորհրդակցությունները այս պահին անց են կացվում բավականին ցածր մակարդակով և ունեն ընդամենը նախնական հաշվարկներ անելու նպատակ։ Այդուհանդերձ, դա ազդանշան է այն մասին, որ ԼՂ հակամարտության շուրջ էական զարգացումներ են տեղի ունենում։

Թե ինչ գումարի մասին կարող է խոսք գնալ, մեր աղբյուրները չեն նշում, սակայն համոզված են, որ սկզբնական փուլում երեք կողմերին տրամադրվելիք ընդհանուր ծավալը կարող է լինել մի քանի հարյուր միլիոն դոլար, իսկ հետագայում գերազանցել մեկ միլիարդ դոլարը։

Այս իրավիճակը, մեր աղբյուրների պնդմամբ, առաջին անգամ չէ, որ ստեղծվում է։ Նախկինում էլ նմանատիպ խորհրդակցություններ եղել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև, մասնավորապես հակամարտության կարգավորման պայմանականորեն ասված «Քիուեսթյան» ժամանակահատվածում։

Սակայն դա բավական կարճ տևեց. այդ ժամանակ կողմերը չպահեցին ձեռք բերված պայմանավորվածությունները և հակամարտության լուծման գործնական քայլեր չիրականացվեցին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular