ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբոխահաճո գործեալոճը շատ վատ անդրադարձ կունենա Լենա Նազարյանի քաղաքական կարիերայի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հեղափոխությունը իրականացնում է ժողովուրդը, այլ ոչ թե անհատները: Անհատը չի կարող իրականացնել հեղափոխություն, երբ նրա թիկունքում կանգնած չէ ժողովուրդը: Ուղղակի անհատը կարող է լինել այն առաջատարը, որը կարող է ուղղել ժողովրդին մեկ ընդհանուր միասնական և ազգապահպան գաղափարի շուրջ կոնսոլիդանալու համար, ներկայացնել այնպիսի համակարգային մոտեցումներ, որոնք առավել մոտ են հասարակության պահանջմունքներին, բողոքի այն համակարգից՝ որից դժգոհ է մի ամբողջ հասարակություն: Օգտվելով այս հանգամանքներից, որոշակի խումբ կարող է իրականացնել հեղափոխություն, հեղաշրջում կամ նմանատիպ այլ երևույթ, բայց կրկնում եմ, միայն ժողովրդի աջակցության դեպքում:
Ուստի անհասկանալի է մնում տիկին Նազարյանի, նույն ինքը Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարությունները, թե իրենք են իրականացրել հեղափոխությունը: Այսպսիսի հայտարարությունները ուղակիորեն անթույլատրելի են օրենսդիր իշխանությունը ներկայացնող ներկայացուցչի կողմից: Հասկանում եմ, կուրացել եք իշխանության տենչով, բայց մի նվաստացրեք մարդկանց ձեռքբերումները, շնորհելով ամբողջ հաղթանակի արդյունքը մի խումբ մարդկանց: Այդ դեպքում դուք ինչու եք հերքում մյուս մարդկանց ներդրումը հեղափոխության հաղթանակում:
Տիկին Նազարյան դուք հուսով եմ հիշողության հետ խնդիրներ չունեք և չեք մոռացել, որ, նաև քաղաքականապես շարժմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Ծառուկյան դաշինքը: Հուսով եմ չեք մոռացել, որ շարժման օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանը ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ու հանդիպումից հետո կարևոր ձեռքբերումներ են եղել: Չեք էլ մոռանում չէ, որ վարչապետի ընտրության ժամանակ Ծառուկյան դաշինքը երկու անգամ էլ քվեարկել է վարչապետ Փաշինյանի թեկնածության օգտին: Եթե չեք մոռացել, ապա ինչո՞ւ եք սկսել անհիմն հայտարարություններ անել: 
Ավելի լավ կլիներ ձեր այս անհիմն ու անտեղի հայտարարությունները դադարեցնեիք ու ձեր ուժերը ուղղեիք ձեր թերությունները վերացնելուն: Գիտեք որքան տհաճ է ձեզ լսելը հեռուստատեսությամբ: Համեմատության համար ասեմ. մի օր լսում էի Գալուստ Սահակյանի հարցազրույցը ու այդ օրվանից հետո էլ իրան չեմ լսել: Նմանատիպ մտքերի կատեգորիային է պատկանում նաև վերջերս ձեր կողմից հնչեցվող մտքերը: Վերջացրեք ձեր «ը» տառի համերգը, մի կողմ դրեք ամբիցիաներն ու ղեկավարվեք սթափ դատողություններով, ամբոխահաճո գործելաոճը նման երիտասարդ տարիքում, շատ վատ կերպով կարող է անդրադառնալ Ձեր քաղաքական կարիերայի վրա, այնպես որ թացը մի խառնեք չորին, իսկ ստեղծված իրավիճակում էլ, մի փորձեք մարդկաց արածները թերարժևորել, դա չի ստացվի, մի ամբողջ ժողովուրդ է դրանց վկա, խեղաթյուրել իրականությունն անհնար է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular