ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենա Նազարյանի խոսքերը ծնվել են իրավիճակին չտիրապետելու արդյունքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին քաղաքական իրադարձությունները բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք են տալիս։ Սակայն քաղաքական իրավիճակը էլ ավելի անկայուն են դարձնում, այդ մասին կարծիք հայնտող, չկայացած կամ էլ մասամբ կայացած քաղաքական գործիչները, ովքեր անդրադառնալով նաև համաժողովրդական շարժմանը, այդ օրերին կատարվածը հնարավոր բոլոր եղանակներով փորձում են կապել միմիայն իրենց և իրենց թիմի հետ։ Եվ նրանց կարծիքով ովքեր, որ աջակցել են համաժողովրդական շարժման նպատակների լիակատար իրականացման գործընթացին, այդպես էլ պետք է մնա չբացահայտված։ Ինչպես պարզվում է, այդպիսի քաղաքական «գործիչների» շարքերում է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։Վերջինս նույնպես մտածում է, որ շարժմանը սատարելու և դրան նպաստելու վերաբերյալ խոսակցություններն իմաստ չունեն, քանզի յուրաքանչյուրն էլ իրենց հնարավորությունների չափով աջակցել են։ Շատ լավ, իսկ եթե բոլորն էլ իրենց հնարավորությունների չափով աջակցել են, որքանով է նպատակահարմար, ամեն անգամ շարժման և դրա հաղթանակի մասին խոսելիս անձնավորվում և մենաշնորհի է վերածվում այն: Սա տարակուսելի է առնվազն, որովհետև ստացվում է, որ այն ինչ չի կարելի բոլորին, կարելի է միայն Լենա Նազարայանի նմաններին: Սա հերթական դրսևորումն է, երբ փորձ է արվում սեփական արժեքն ու գործը, ավելի ներկայացնել, քան կա իրականում և դա այն դեպքում, երբ այդ գործի հաղթական ավարտը բնավ կախված չի եղել քեզանից, դու ուղղակի շարքային քաղաքացու կարգավիճակ ես ունեցել, ով այո հանդիսանալով շարժման հաղթանակի մի մասնիկ, արել է իր գործն այդքանով:
Լենա Նազարյանի հիշողությունից հավանաբար ջնջվել է շարժման օրերից այն հատվածները, երբ Գագիկ Ծառուկյանը և իր քաղաքական թիմը, ամեն կերպ փորձում էին աջակցել համաժողովրդական շարժմանը,երբ խորհրդարանում Փաշինյանի և իր գործընկերների անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին Ծառուկյանը շատ կոպիտ արձագանքեց, այդկերպ անկյունաքարային դերակատարություն ստանձնելով շարժման տրամաբանական և հաղթական հանգուցալուծմանը։ Վերոթվարկվածները մոռանալն անհնար է, բայց ուրանալ ինչպես տեսնում ենք հնարավոր է և կատարվածը սեփականաշնորհելը, չի բերի ոչ մի լավ բանի։
Ինչևէ, յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել, բայց ոչ ոք չի կարող իր կարծիքը փաթաթել մյուսի վզին և պետք է հասկանալ, որ «լոպազությունը» կարծիք հայտնել չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular