ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում ընտանիքի անդամները Mercedes C 500-ով հարսանիքից վերադառնալով՝ ենթարկվել են խոշոր վթարի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նա բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Հ. Այվազյանն ու Ռ. Թումանյանն ամուսիններ են։ Նրանց հիվանդանոց է ուղեկցել Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ա. Զաքարյանը, իսկ Արամը նրանց տղան է։

Նրան էլ հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է Մասիսի քննչական բաժնի քննիչ Օսիպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը և վերադառնալիս են եղել հարսանիքից։ Հիվանդանոցներից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular