ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ: Ի դեպ, ընտրական պրոբլեմների համար մենք սովոր էինք մեղադրյալի աթոռին նստեցնել Ընտրական օրենսգիրքը, սակայն Երևանի ավագանու ընտրություններն այլ բան ցույց տվեցին: Հետևել եք, տեսել եք, որ Ընտրական օրենսգիրքը ոչ մի մեղավորություն չուներ: Նախկինում ընտրական գործընթացն ավելի շատ նմանվում էր ահաբեկչական գործողությունների շղթայի, քան ընտրությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա և մեր խնդիրն է դա հաղթահարել, որպեսզի երկիրը բնականոն զարգացման շրջանը:

Լրագրողներն անդրադարձան քաղաքական այն հնարավոր սցենարին, որ խորհրդարանի ուժերը կարող են արագ կարգով վարչապետի թեկնածու առաջադրել, որի արդյունքում Փաշինյանը կկորցնի ուժայինների նկատմամբ վերահսկողությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է:

«Ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա: Եթե որևէ մեկը որոշել է մտնի հայ ժողովրդին խանգարողի, և հայ ժողովրդի համար խնդիրներ ստեղծողի դերակատարման մեջ, ապա ժողովուրդը կլիկվիդացնի: Պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին, եթե այդպես չէ, ուրեմն պետք է նա մտածի իր մանդատի մասին: Ասում են՝ իրենք ունեն կողմնակիցներ պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն: Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը: Ես էլի եմ ասում, լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular