ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը վերջին շտկումներն է անում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը իրականացնում է վերջին շտկումները: Հանձնաժողովի կատարած աշխատանքների ու գործառույթների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի աշխատանքների համակարգող Տիգրան Ավինյանի հետ:

- Պարոն Ավինյան, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ձեր համակարգմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը պատասխանատու է գագաթնաժողովի նախապատրաստական և անցկացման համար: Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները: 

- Նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, կարելի է՝ ասել վերջին շտրիխներն են դրվում: Վերջին 5-6 ամսվա ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք և այսօր կարելի է վստահությամբ նշել, որ մենք պատրաստ ենք այս աննախադեպ միջոցառման անցկացմանը: 

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանձնաժողովի անդամները ու ե՞րբ են մեկնարկել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները: 

- Հանձնաժողովում ներկայացված են համապատասխան գործառույթներ իրականացնող գերատեսչությունների ղեկավարները` գրեթե բոլոր նախարարությունները, իրավապահ մարմինները: Աշխատանքները մեկնարկել են մեր՝ կառավարություն ձևավորելու առաջին իսկ շաբաթից: 

- Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման սկզբում ու ընթացքում ո՞ր ուղղությամբ է եղել հիմնական շեշտադրումը: 

- Հիմնական շեշտադրումը եղել և մնում է միջոցառման անցկացումը ամենաբարձր մակարդակով: Նախապատրաստական աշխատանքներում հատուկ ուշադրության է արժանացել տնտեսական ֆորումը, որը մեզ համար չափազանց նշանակալի իրադարձություն է: Այն էլ ավելի նշանակալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ է ներառվում նաև տնտեսական բաղադրիչ: Մասնակցելու են գործարար շրջանակի երեք հարյուր հիսունից ավելի ներկայացուցիչ: 

- 84 երկրների տարբեր պատվիրակություններ են շուտով ժամանելու Հայաստան: Նրանց անվտանգությունն ու տեղաշարժն ապահովելու համար ի՞նչ հատուկ միջոցառումներ են իրականացվելու: 

- Արդեն իսկ ուժեղացված ռեժիմով են աշխատում իրավապահ մարմինները, քսանչորսժամյա հերթապահություն է իրականացվում միջոցառումների անցկացման վայրերում և հարակից տարածքներում, բուն գագաթնաժողովի օրերին հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով, ի լրումն սրան նաև տեղյակ եք, որ կա նախաձեռնություն հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխելու վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև երթևեկության կազմակերպման և այլ հարցերում իրավապահ մարմիններին առավել օպտիմալ լուծումներ տալ, իսկ մեր քաղաքացիներին զերծ պահել անհարմարություններից:   

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular