ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային օմբուդսմանների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ ՄԻՊ-ի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից,  միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։ 

Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության   ապահովման և քաղաքացիական ակտիվության հարցում:

Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը:    Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքների վրա:

Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի և Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաև Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այդ հարցում առանձնահատուկ է, քանի որ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular