ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայանում է երկրի զբոսաշրջային ողջ գրավչությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում տաղավարը ներկայացրեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը:

«Հայաստանի ամբողջական տաղավարում ներկայացված են 10 մարզերը և Արցախը: Մենք փորձել ենք հնարավորինս պատկերավոր ներկայացնել մեր մարզերը, մշակույթը, պատմությունը, բարիքները, այն ամենը, ինչը մեր հյուրերը, մարզեր այցելելով, կարող են տեսնել: Հնարավորինս այնպես ենք արել, որ տաղավար այցելելուց հետո այս օրերին Հայաստանում գտնվող մեր ֆրանկոֆոն ընկերները հետագայում անպայման վերադառնան մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ»,- ընդգծեց Ալոյանը:  

Տաղավարը պատրաստվել է  Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արցախի և ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով և աջակցությամբ:

Ամեն մարզից տաղավարում ներկայացված են գրաֆիկական պատկերներ՝ դրանց մասին կարճ հետաքրքիր տեղեկատվությամբ: Ինչպես նաև կան տվյալ մարզին բնորոշ, էթնիկ մշակութային ցուցանմուշներ: Արմավիրի մարզից ներկայացված են չրերը, Տավուշի մարզից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակի մարզից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ  Արարատի մարզը ներկայացված է Արարատյան դաշտի բերք ու բարիքներով: Տաղավարում ներկայացված է նաև գորգագործություն, խաչքարագործություն:

Գոհար Ալոյանը նկատեց՝ հոսքը բավականին մեծ է: Հյուրերի հետ ֆրանսերենով հաղորդակցվելու համար աջակցում է կամավորների խումբը: Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ նաև գրանցած մասնակիցների համար օրական երեք անգամ տուրեր են անցկացվում Հայաստանի զբոսաշրջային վայրերում:

Ֆրանկոֆոնիայի ավանի, ինչպես նաև տաղավարի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular