Զովունիում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է «Ֆեյսբուք»-ի ՀՀ քննչական կոմիտեի էջում, դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։
Քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները։