ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հետևում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին. Ավետ Ադոնց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հարցը եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական հարցերից է և կայուն կարգավորման կարիք ունի:
Նման կարծիք իսպանական The Diplomat-ի հետ զրույցում հայտնել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:
«Եթե ուկրաինական խնդիրը ազդում է եվրոպական անվտանգության վրա, ապա նույնը տեղի է ունենում նաև այստեղ: Մենք Եվրոպա ենք, նույնիսկ եթե մի փոքր հեռու ենք: Իրականում Եվրոպայում վերջին փակ սահմանը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև է»,- նշել է Ադոնցը` հավելելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լիովին այլ` առավել զարգացած կլիներ, եթե հակամարտությունները կարգավորված լինեին, այդ թվում և Վրաստանի հետ կապված:
Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին` ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ դրա կարգավորմամբ զբաղվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը, որը ձգտում է հասնել պատմական արդարության և միջազգային իրավունքի ու հանձանռության վրա հիմնված լուծման:
«Այնուամենայնիվ, Ադրբեջանը հետևում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին»,- ասել է դեսպան Ադոնցը` շեշտելով, որ Հայաստանը ձգտում է հասնել խաղաղ կարգավորման, իսկ Ադրբեջանը պահպանում է ագրեսից հռետորաբանությունը և մեծացնում է իր ռազմական բյուջեն:
«Տեսե՛ք, եթե նրանք Բուդապեշտում հայ սպային կացնահարած զինվորականին ընդունում են որպես հերոս, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ստեղծում են պատերազմական մթնոլորտ, ապա այս իրավիճակում բավականին դժվար է խաղաղություն բանակցել»,- ընդգծել է դիվանագետը:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարության հարցին` Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն վերջինս մերժում է այդ առաջարկը քանի դեռ ԼՂ հարցում համաձայնություն չկա: «Թուրքիան միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին: Թուրքիան տարածաշրջանի մեծ պետություններից է և կարող էր լինել խաղաղություն առաջ մղող, սակայն նա նախընտրում է մանիպուլյացիան»,- շեշտել է դեսպանը` անհավանական համարելով նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի վրա հնարավոր ազդեցությունն այս հարցում:
«Թուրքիան, մասնավորապես քաղաքակ ան էլիտան կայսերական մտածելակերպ ունի: Դա հակադրվում է եվրոպական արժեքներին»,- ամփոփել է դեսպան Ադոնցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular