ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ վարչապետի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն բացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`միջոցառումը տեղի է ունենում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:

Ձեռնարկության բացմանը ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննը:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հույս ունեմ, որ այս արտադրամասը կզարգանա և կկազմակերպի արտահանում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Որքան մեծ լինի արտադրամասի շահույթը, այնքան մեծ օգուտներ կքաղի համայնքը, տեղի բնակիչները, ինչպես նաև՝ պետությունը»:

Նիկոլ Փաշինյանը ձեռնարկությունից ոչ հեռու հավերժության եղևնի տնկեց:

Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող:

Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա է նաև փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: Միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular