ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զինվում է, և շրջանների հանձնումը միայն հետաձգելու է Ղարաբաղի գրավումն ու տեղի հայության բնաջնջումը․

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արտեմ Բալասանովը գրում է․


Ղարաբաղում տարածքային որևէ զիջումները casus belli են։
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», - Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:


Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։
«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։


Ադրբեջանն ակտիվորեն զինվում է ու հայկական կողմից 5-7 շրջանների հանձնումը միայն հետաձգելու է մնացած՝խորհրդային վարչա-տարածքային բաժանմամբ ԼՂԻՄ-ի գրավումն ու տեղի հայության բնաջնջումն՝անվտանգության գոտու հանձնումն ավելի հարմարավետ դիրքեր ու հարձակողական լայն հնարավորություններ կընձեռնի Ադրբեջանին: Աղդամը կրկին կդառնա Ստեփանակերտի ու Շուշիի ռմբակոծման հենակետ՝էլ ավելի արդիական զենքերից, քան 1991-1994թթ.-ից:

Քարվաճառի շրջանի հանձնում էլ կրակի տակ է պահելու ողջ Մարտակերտն ու ՀՀ-ի Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից 1994 թվականի հրադադարի համաձայնագրի հարգելուն, ապա Բաքուն թքած ունի այդ համաձայնագրի վրա՝ապրիլյան քառօրյա պատերազմն այդ համաձայնագիրը դարձրել է հասարակ թղթի կտոր:Նրանք փոխել են՝թե տարածքային, թե քաղաքական, թե ռազմական իմաստով բալանս ու այդ համաձայնագրի ոգին:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն, ապա դրա մասին պետք է մոռանալ՝Բաքուն երբեք չի համաձայնվի նստել Ստեփանակերտի իշխանությունների հետ մեկ սեղանի շուրջ, իսկ Պուտինի այն հայտարարությունը, թե հակամարտության հանգուցալուծման պարագայում կողմերից ոչ մեկը չպետք է իրեն զգա հաղթած ու պարտված ևս մեկ անգամ հուշում է որ Ադրբեջանը չի նստելու բանակցությունների Ստեփանակերտի հետ՝Բաքվի փոխզիջումը լինելու է չհարձակվելը, քանի դեռ 5-7 շրջանները չեն հանձնվել, իսկ հայկական կողմն էլ ստանալու է այսպես կոչված միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեի հույս, որն իհարկե երբեք չի կայանալու՝շրջաններն հանձնելուց ու այնտեղ ադրբեջանցիների վերադառնալուց հետո Բաքուն սկսելու է արդեն տարածքային առումով նախկին ԼՂԻՄ-ի գրավումը՝միջազգային խաղաղապհներն առաջին իսկ հրթիռակոծության ու կրակահերթերի դեպքում փախչելու են տարածաշրջանից՝կամ դիվանագիտական լեզվով ասած նրանց տարհանելու են՝անվտանգության նկատառումներից ելնելով:

Ինչ վերաբերվում է զիջումների, որոնք չեն խաթարելու ԼՂՀ անվտանգությունը, ապա անվտանգության գոտուց ցանկացած շրջանի հանձնումն ինքնաբերաբար խաթարում է այդ անվտանգությունը՝մերձարաքսյան շրջաններից մեկ-երկուսի հանձնումը սպառնալիք է սահմանակից Ասկերանի ու Հադրութի շրջաններին, Կուբաթլուի, Զանգելանի հանձնումը՝սպառնալիք է Սյունիքին, Լաչին-Գորիս ճանապարհին, Շուշիի թիկունքին և այլն: Ադրբեջանցիները միթե՞ վերադարձնելու են Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտունաշենը, իհարկե ՝ոչ, նրանք խոսում են Սյունիքի մասին, Երևանը համարում են ադրբեջանական քաղաք, իսկ Տավուշը՝Արևմտյան Ադրբեջանի մի մաս:


Ի՞նչ է փոխզիջելու Ադրբեջանը՝պատասխանը միանշակ է՝ոչինչ: Շահումյանում, Խանլարի շրջանում վաղուց հայեր չեն բնակվում, այդ տարածքները հայաթափվել են, զտվել, այնտեղ միատարր՝ադրբեջանցին բնակչություն է, որոնց հատուկ բնակեցրել են հայկական գյուղերում: Նրանց տարհանման մասին չի խոսվում՝Ադրբեջանը չի զիջելու Շահումյանը, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն՝այդտեղից էլ ավելի մոտ են բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղիներն ու երկաթգիծը, բացի այդ, Ալիևն արդեն իսկ սահմանել է կարմիր գիծ՝Ադրբեջանը չի ճանաչելու Ղարաբաղը, իսկ առավելագույնը ինչ առաջարկվում է ինքնավարություն՝զուգահեռներ անցկացնելով Նախիջևանի Ինքնավարության հետ, ինչը նույնպես իռոնիկ է՝Նախիջևանում հայ չի մնացել, ինչին ակտիվորեն մասնակցել է Ալիև-ավագը,իսկ Ալիև-կրտսերն էլ ձգտելու է հայաթափել արդեն Արցախը:


Փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է՝դրանով չես հետաձգի պատերազմը, որն անպայման տեղի է ունենալու՝մեկ տարուց, հինգ ամսից, քսան տարուց՝Ադրբեջանն ակտիվորեն զինվում է՝ռուսական նորագույն զենքերով, ստեղծում սեփական արտադրության անօդաչուներ, դառնում շատ զինատեսակներում ինքնաբավ, ավելացնում ռազմական կոոպերացիան Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Ուկրաինայի հետ՝հայատյացությունն ու ռևանշիզմը դարձնելով ազգային գաղափարախոսություն:
ՀՀ-ԼՂՀ-ին մնում է միայն նորմալ տնտեսություն կառուցել ու հարյուրավոր միլիոններ ուղղել նոր զինատեսակներ գնելուն, այլ ոչ թե սպասել ՌԴ-ից վարկով զենքերի, որոնք այպես էլ կարող են տեղ չհասնել կամ հասնել, երբ արդեն ուշ է լինելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular