ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համար կոնսենսուս և առողջ բանակցություններ են պետք, ոչ թե բևեռացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Պարզվում է, որ ատեղեկատվություն տարածելը Հայաստանում բավականին դյուրին է դարձել այն համատեքստում, որ վերջին օրերին, հայտնի օրինագծի վերաբերյալ հասարակության մոտ խորը թյուրըմբռնում է նկատվում: Մարդիկ բուն օրինագծի էությունից անտեղյակ, իրադարձությունները մեկնաբանում են այնպես, կարծես թե դավադրություն էր կազմակերպվել ժողովրդի իշխանության դեմ և փորձում էին այն խլել: Ու ամենազավեշտալին այս ամենի մեջ թերևս նրանց վստահությունն է այդ հարցում, այսինքն մարդիկ սովորել են կուրորեն հավատալ բաների, որոնք թեկուզև իրական չեն և առաջին և երկրորդ հայացքներից, անհասականալի է, թե ինչպես են նրանց մեջ դա սերմանում: Ինչևէ որոշակի չափով փորձենք շտկել իրավիճակն ու հանրությանը ներկայացնենք օրինագծի էությունն իրականում, դե գոնե ԲՀԿ-ՀՅԴ կուսակցությունների պատկերացմամբ: Դե եթե ՀՀԿ-ի վերաբերյալ որոշակի վերապահումներ կան ու դրանք տրամաբանված են, ապա այս երկու, շարժման հաղթանակից հետո համաձայնության կառավարությունում հայտնված ուժերի դեպքում, տրամաբանությունը լրիվ այլ է ու շատ օբյեկտիվ: Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում այս նույն օրինագիծը կա և գործում է առանց խոչընդոտի և այն միտված է, դեմոկրատական երկրի գերագույն մարմնի՝ ԱԺ-ի կանոնակարգն անխափան և առանց խոչընդոտների իրականացնելուն: Եթե որոշակի քաղաքական ուժեր, դա իրենց համար վտանգ են որակում, դա դեռ չի նշանակում, թե դա այդպես է: Հասկանալի է, որ իրավիճակ է ստեղծվում, երբ քաղաքական ուժերի շահերը չեն համընկնում, դա նորմալ է դեմոկրատական երկրներում, սակայն դա չպետք է մի քաղաքական ուժի դրդի, որպեսզի ապատեղեկատվության կամ սեփական վարկածով տվյալ գործընթացը ներկայացնելուց հետո, ժողովրդին օգտագործեն որպես ճնշող գործիք:
Ներքաղաքական կյանքում քաոսային իրավիճակներն հենց նմանատիպ դեպքերում են խորանում, երբ լուծումներ և կոնսենսուսներ գտնելու փոխարեն, հակառակ գործողությունն է արվում, /տարանջատում, բևեռացում/ էլ ավելի սրելով իրավիճակը:
Արկածախնդրություն է սա, թե պահի ազդեցության տակ կայացված ոչ ճիշտ որոշում, դա կարևոր չէ, կարևորն այն է, որ այդ ապատեղեկատվական տեռորը պետք է կասեցնել, եթե նպատակ կա դաշտում հստակություն և կայութնություն հաստատելու համար, հակառակ դեպքում այն ինչ կատարվեց Հայստանում, որն իմիջայլոց շատ հզոր ու կայացած պետությունների համար կարող է ուսուցողական լինել, ուղղակի անիմաստ է դառնում:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular