ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում է՝ հայտնի օրինագծի բովանդակությունից անտեղյակների քանակն աներևակայելի շատ է․․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական երեք ուժերի կողմից ընդունված «ԱԺ Կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագծի շուրջ հասարակության մեջ ստեղծվեց բավականին հակասական և թյուր պատկերացում։ Ամենքին թվաց, թե ժողովրդի՝ նոր նվաճած իշխանությունը վտանգված է։ Եվ այս ինքնապաշտպանական ու էմոցիոնալ ֆոնի վրա տեղի ունեցավ այն, ինչ ունեցավ։ 
Էմոցիոնալը մի կողմ թողելով՝ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում իրենից երկայացնում վերոնշյալ «լեգենդար» օրինագիծը։ Այն իրականում օրինական ու հերթական մի նախագիծ է, որն իրենից ներկայացնում է Ազգային ժողովի աշխատանքների, պատգամավորների բացակայության և նիստերին մասնակցելու բնականոնությանը միտված որոշակի կարգավորումներ ենթադրող բարեփոխումներ։
Հետևաբար, այն « դիմակայության» ալիքը, որ բարձրացավ այս հակահեղափոխական» հռչակված օրինագծի շուրջ ամբողջովին սխալ ինֆորմացիայի ու ապատեղեկատվության հիմքերի վրա էր դրված։
Ազգային ժողովի հայտնի նիստի օրը բավականին շատ թվով մարդիկ հավաքվեցին խարհրդարանի շենքի մոտ։
Ցուցարարների քանակը տպավորիչ էր, սակայն է՛լ ավելի տպավորիչ էր նրանց շրջանում օրինագծի բովանդակությանը չտիրապետողների քանակը: Նրանց ասվել էր, որ սա ՎԱՏ օրինագիծ է, թե ինչ է ու ինչու, պատասխան, իհարկե, չկար: 
Նույն համոզմունքը փաստվում է այս տեսանյութում, որտեղ քաղաքացիների անիրազեկության աստիճանը թույլ է տալիս վստահաբար ասել,որ գրեթե ոչ ոք չգիտեր՝ ինչ է այդ օրինագծի իրական բովանդակությունը։
Ու ամենի մեջ ցավալի է և ինչ-որ տեղ նաև աբսուրդային , որ ՀՀԿ-ի ողջ բացասական տրամադրվածությունները այս ապատեղեկատվության հետևանքով փոխանցվեց նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմ։ Ու աբսուրդն այնքան հալած յուղի տեղ անցավ, որ քաղաքացիները պատասխաններում հնչեցնում են, թե ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին․․․․Ուղղակի աներևակայելի չհիմնավորված, ու, քավ լիցի, հիմար պատասխաններ։
Այսքանից հետո ապատեղեկատվության հեղինակները այս վիճակը շտկելու համար պետք է տան պարզաբանումներ, այլ ոչ թե լռելյայն նայել այս ամենին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular