ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գագիկ Ծառուկյանի՝ հեղափոխության օրերին արված աջակցության գործընթացն էժանացնելու փորձերն անհաջողության են մատնվելու». Ի. Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը 

– Տիկին Տոնոյան, նախօրեին ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարություններին, որ նա հեղափոխության հենց սկզբնական շրջանից եղել է հեղափոխության կողքին, աջակցել է, մեքենաներով ջուր է ուղարկել ցուցարարներին, նշել է, թե չգիտի մեկին ով խմել է այդ ջրից: Ինչ պատասխան կտաք ՔՊ խոսնակի այդ հայտարարությունը: 

ջրից: Ինչ պատասխան կտաք ՔՊ խոսնակի այդ հայտարարությունը: – Նախ առաջին հերթին ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է հեղափոխությանը կայացման գործում ունեցած համակողմանի ու բազմակողմանի աջակցության մասին և խոսքն այստեղ չի վերաբերվել միայն մեքենաներով ցուցարարներին ջուր ուղարկելու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որոշ մարդկանց և քաղաքական ուժերի՝ կոնտեքստից կտրելով հարցազրույցի որոշ կետերին անդրադառնալու և դրանք ոչ այնքան շահեկան լույսի ներքո ներկայացնելու անհաղթահարելի ցանկությունը, սակայն պետք է հիասթափեցնեմ վերջիններիս: Նախ այն, որ ՔՊ խոսնակի անտեղյակությունը, որ իբր թե չգիտի այնպիսի մարդկանց, ովքեր խմել են այդ ջրից՝ նրան դեռևս իրավունք չի տալիս կասկածներ հայտնել տեղի ունեցած ակնհայտ փաստերի մասին: Օրեր շարունակ ջրով լի մեքենաները կանգնած են եղել և հրապարակում և տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսել ու օգտվել են դրանից: Այս դեպքում ավելի հասկանալի կլիներ արված լավության դիմաց շնորհակալ լինելու զգացողությունը, այլ ոչ թե ուրանալու և սեփական տեսադաշտից դուրս ուրիշ որևէ բան չնկատելու և չարժևորելու մոլուցքը: 

Սրանից զատ՝ երբ մայրաքաղաքում սկսվեցին դեռևս սակավամարդ ցույցերը՝ դրանից անմիջապես հետո մեր հազարավոր թիմակիցներ ակտիվորեն մասնակցել են այդ բողոքի ակցիաներին: Այդ ամբողջ ընթացքում ակտիվ դերակատարում է ունեցել մեր թիմակից՝ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները մշտապես բարձրաձայնող «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իր մի քանի հազար թիմակիցների հետ անընդհատ եղել է հրապարակում, ելույթներ է ունեցել, բարձրաձայնել այդ օրերին բոլորին հուզող խնդիրները: Այդ օրերի իրադարձությունների մասին կարող եք խոսել հենց Արմեն Ներսիսյանի հետ, ով ամենայն մանրամասնությամբ կներկայացնի, թե որն է եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: 

Եվ Արմեն Ներսիսյանը ընդամենը մեր բազմաթիվ թիմակիցներից մեկն է եղել, ով ընդվզման օրերին համակարգել է ԲՀԿ հազարավոր ներկայացուցիչների՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մարզերից Երևան հասնելու և հանրահավաքներին մասնակցելու գործընթացը: Ստիպված չէի լինի անդրադառնալ այս մանրամասներին, թե չնկատեի այս գործընթացում Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողքին կանգնած լինելու փաստերը էժանացնելու որոշ գործիչների անհաջող փորձերը: 

– Ուրիշ ինչ կերպ է դրսևորվել հեղափոխությանը ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: 


– Եկեք վերհիշենք: Բացի իհարկե վերը նշածս գործողություններից՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության հենց նույն օրը առաջինը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երևույթը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես եկավ, իսկ այդ ժամանակ դեռևս Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք անգամ չկար և չէր էլ կարող լինել: Հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամբողջ կազմով խորհրդարանում առաջին անգամ առաջադրվելիս կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ երկրորդ անգամ նաև առաջադրման համար անհրաժեշտ ձայների ապահովմամբ լեգիտիմացրեց ժողովրդի կամքն ու ցանկությունը: Այնպես որ, քաղաքականության մեջ նոր-նոր քայլեր անող գործընկերներիս հորդորում եմ հայտարարություններ անելիս թարմացնել սեփական հիշողությունը և չփորձել մանիպուլյացիայի ենթարկել կամ այլ լույսի ներքո ներկայացնել ապացուցման կարիք չունեցող բացարձակ ճշմարտությունները: 

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/06/985672/ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular