Ծառուկյանի հարցազրույցը վերջակետ դրեց բոլոր կեղծ տեղեկատվություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարգո Կոստանդյանը գրում է.
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Այսօր ամենա քննարկվող և արդիական թեման խորհրդարանի արտահերթ ընտրություններն են, որոնք պետք է անցկացվեն կամ սույն թվականի դեկտեմբերին, կամ հաջորդ տարի ՝ մայիսին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում եղան որոշ անհամաձայնություններ, ինչից հետո որոշ կայքեր և ֆեյսբուքյան էջեր փորձեցին ժողովրդին գցել շփոթմունքի մեջ, վարկաբեկելով «Ծառուկյան» խմբակցությանը: Այս ամենի առիթով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվեց «ՈՒրվագիծ» հաղորդմանը, որտեղ պատասխանեց հանրությանը հուզող հարցերին և վերջակետ դրեց այդ բոլոր կեղծ տեղեկություններին:
Առաջին իսկ հարցը վերաբերվում էր ԲՀԿ-ի և առաջին ու երկրորդ նախագահների համագործակցության մասին կեղծ տեղեկություններին, ինչին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ նախկին նախագահներից ոչ ոքի հետ չի համագործակցում և ոչ ոք չի կարող ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության: Եթե նա համագործագցեր Սարգսյանի ու Քոչարյանի հետ, ապա ինչու՞ պետք է օժանդակեր հեղափոխությանը: Ինչու՞ պետք է ամեն օր ջուր և ուտելիք ուղղարկեր: Ինչու՞ պետք է դուրս գար Սերժ Սարգսյանի դեմ մինչ հրաժարականը: ԵՎ վերջ ի վերջո ինչու՞ պետք է բոլոր հնարավոր միջոցներով օգներ Փաշինյանին դառնալ վարչապետ: Այո այս ամենից հետո իրոք ծիծաղելի են հնչում այդ բամբասանքները:
Խոսք գնաց Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ-ում արած հայտարարությանը, որում նա ասել էր , որ ուներ ընդամենը 4 վստահելի ձայն, որից մեկն էլ հենց իրենն էր: Ծառուկյանը պատասխանեց, որ համաժողովրդական շարժման հաղթանակը միայն մեկ անձով չէ պայմանավորված, դա ժողովրդինն է, քանզի առանց ժողովրդի հնարավոր չէր հասնել այդ ամենին: ԵՎ այո, Ծառուկյանը ասաց այն, ինչը մինչ այս ոչ ոք չէր ասում: Հեղափոխությունը մերն է, և պետք չէ դա անձնավորել, քանզի ցանկացած հայ իր լուման ունի այդ գործում: Իսկ եթե սկսենք անձնավորել հեղափոխությունը մենք ինքներս կդառնանք առաջին հակահեղափոխականները:
Ուշագրավ էր այն լուրը , որ երբ Ծառուկյանը միացել է ու իր օժանդակությունն է հայտնել հեղափոխությանը, նրան զանգել է Սերժ Սարգսյանը: Սարգսյանի հարցին , թե ինչու է Ծառուկյանի իրեն «ՄԵՋՔԻՑ ԽՓՈՒՄ», Ծառուկյանը ասել է , որ չի հանդիսանում իշխանության մի մաս, ընդգրկված չի կոալիցիայի մեջ, այլ ընդդիմություն է և օժանդակելու է իր ընդդիմադիր գործընկերներին: ԵՎ այդպես էլ եղավ, Ծառուկյանը օժանդակեց ժողովրդի թեկնածուին , տրապադրեց 1/3-ը , ինչով լեգիտիմ դարձրեց Փաշինյանի թեկնածությունը և ըստ իմ խորհին համոզման հեղափոխության գործում Ծառուկյանը լուման Փաշինյանինից պակաս չէ:
Ծառուկյանը նաև անրադարձ կատարեց ներդրումներին, ասելով, որ ներդրումներ ներգրավելը բնավ կապ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, և պետք չէ այդպիսի հայտարարություններ կատարել:
Ինչևէ Ծառուկյանը պատասխանեց հանրությանը հուզող բոլոր հարցերին: Բայց ինչն է պատճառը, որ այդքան կեղծ ինֆորմացիա է տարածվում ԲՀԿ-ի դեմ և ամեն գնով ատելություն քարոզվում: Պատասխանն ակնհայտ է: Ուսումնասիրելով ավագանու ընտրությունները հասկանում ենք, որ ներկայիս դրությամբ քաղաքական դաշտում ընդունված է ընդամենը 2 քաղաքական ուժ ՝ ՔՊ և ԲՀԿ: Այդ իսկ պատճառով որոշ մութ ուժեր, իրենց առաջ նպատակ են դրել զբաղեցնել ԲՀԿ-ի տեղը, իսկ նպատակին հասնելու զենք ընտրել կեղծիքը: Ինչևէ դա նրանց չհաջողվեց և չի էլ հաջողվի, քանզի ժողովուրդը տարիներ շարունակ տեսել է , որ Ծառուկյանը գործում է ժողովրդի շահերով և միշտ կատարում է իր ասածը: