ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա իմ խոսելաոճը չէ», - դեսպանը պարզաբանում է «Սասնա Ծռերին սատկացնելու»՝ իր կոչը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի պահվածքը. կայքերից մեկը, հղում անելով ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցի մասնակիցներին՝ գրել է, թե դեսպանը սպառնացել է եւ կոչ արել դադարեցնել ակցիաները: «Նա ասաց. «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը»,- ըստ «asparez»-ի՝ ասել է ցույցի մասնակից քաղաքացիներից` Ալիսա Մովսեսյանը:

Այս կապակցությամբ այսօր «ՀԺ»-ն մեկնաբանություն է խնդրել Նիդերլանդներում ՀՀ դեսպանից: Ձյունիկ Աղաջանյանն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր: Ստորեւ ներկայացվում է գրավոր հարցերին՝ Աղաջանյանի պատասխանները.

- Տիկին դեսպան, ըստ «asparez» պարբերականի՝ Ձեզ դուր չեն եկել հոլանդահայերի խաղաղ հավաքները՝ կապված Հայաստանում հուլիսի 29-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ: Տարբեր քաղաքացիներ ասել են, որ Դուք սպառնալիքներ եք հնչեցրել ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել եք դադարեցնել ցույցերը: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ եթե այո, ապա ո՞րն է Ձեր նման դիրքորոշման պատճառը:

- Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է, եւ մեծամասամբ՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա հանդիսացող ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը, որն, ի դեպ, գտնվում է Հաագայում, փակ էր: Ցույցն արտնոված չի եղել, հետեւաբար դեսպանությունը Նիդերլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին: Ավելին, ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս, հետեւաբար չէի կարող որեւէ մեկին կանչել եւ ինչ-որ բան հորդորել, առավել եւս՝ հրահանգել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն:

- Չե՞ք կարծում, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել որեւէ երեւույթի նկատմամբ՝ ընդհուպ նաեւ բողոքի ցույցի մասնակցել:

- Խոսքի ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը մարդու անքակտելի իրավունքներ են: Այնուհանդերձ, համաձայն Նիդերլանդներում գործող կարգի՝ ցույց անցկացնելու համար պետք է նախապես թույլտվություն ստանալ իշխանություններից, որի ժամանակ պարզաբանվում են ցուցարարների իրավունքները եւ պարտականությունները:

Ըստ Դիվանագիտական ծառայության մասին կոնվենցիայի՝ բոլոր դեսպանությունները, այդ թվում նաեւ՝ Հայաստանի դեսպանության շենքը, անձեռնմխելի են, եւ վերջինիս անվտանգության ապահովումը մտնում է դեսպանի պարտականությունների մեջ: Հետագայում հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով՝ ես, վերադառնալով Նիդերլանդներ, համապատասխան քննարկում եմ անցկացրել ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ զրուցել ցույցի կազմակերպիչներից մեկի հետ:

- Ըստ հոլանդահայերի կողմից տարածված տեղեկատվության՝ դուք «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ եք անվանել եւ ասել եք, որ «դրանց պետք է սատկացնեին»: Ինչպե՞ս կբացատրեք այսպիսի դիրքորոշումը: Տեղյա՞կ եք «Սասնա ծռեր» խմբի պահանջների, նրանց գործողությունների բնույթի մասին: Գիտե՞ք, թե իրականում ինչն է նրանց դրդել նման քայլի:

-Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները:

- Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաեւ տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից: Ունե՞ք նման տեղեկություն: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:

- Կցանկանայի նշել, որ որպես դեսպան իրավասու չեմ մեկնաբանել եկեղեցու հետ կապված հարցեր:

Այս հարցերը պետք է ուղղել համապատասխան կառույցին:

- Հոլանդահայերը նաեւ նշել են, որ ցույցերի օրերին Հոլանդիայից Հայաստան մեկնողների մուտքը արգելվել է արհեստական եղանակներով: Կասե՞ք որն է պատճառը:

- Այս տեղեկությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

Դեսպանությունն անխափան կերպով տրամադրել եւ շարունակում է տրամադրել մուտքի արտոնագրեր բոլոր այն անձանց, ովքեր դիմել են Հայաստան մեկնելու արտոնագիր ստանալու համար: Այդ գործընթացում որեւէ ընդհատում չի եղել: Ինչ վերաբերում է Նիդերլանդների քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին, ապա նրանք կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի արտոնագրի՝ ելնելով 2014թ.-ի հունվարի 1-ից ԵՄ երկրների հետ ուժի մեջ մտած վիզաների դյուրացման մասին պայմանագրի դրույթներից:

- Հոլանդահայերը պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները: Խնդրում եմ տեղեկացնել, թե այդ կապակցությամբ դեսպանատունն ինչ-որ քայլեր նախաձեռնո՞ւմ է: Ի՞նչ եք պատրաստվում անել ցույցերի շարունակության դեպքում:

- Հոլանդահայերը, ինչպես Նիդերլանդներում բնակվող յուրաքանչյուր անձ, իրավասու են իրացնել իրենց իրավունքները՝ առաջնորդնելով այս երկրում գործող օրենքներով եւ կարգերով: Ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա այն կշարունակի իր բնականոն աշխատանքը՝ իրականացնելով իր վրա դրված գործառույթները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular