ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 1300 կամավոր մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ: «Արմենպրես»-ը շտաբի աշխատանքների մասին զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբի ղեկավար Հակոբ Հաջի-Հակոբյանի հետ:

 

- Պարոն Հաջի-Հակոբյան, ե՞րբ է ստեղծվել շտաբը և ի՞նչ գործառույթներ է այն կատարում:

- Շտաբը ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում կամավորների աշխատանքները տարբեր սեգմենտներում համակարգելու համար, սկսած՝ օդանավակայանից, հյուրանոցներ մարզահամերգային համալիր, ֆրանկոֆոնիայի ավան, պետական պաշտոնական ճաշ և եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում: Հավաքագրել ենք շուրջ 1300 կամավոր, որոնցից 1100-ը ակտիվ ներգրավված են, տեղաբաշխված են արդեն իրենց տեղերում, մոտ 200 հոգու քանակով ունենք պահեստային կամավորներ՝ մյուսներին փոխարինելու համար: Աշխատանքներն ընթանում են նորմալ:

- Նման մեծածավալ միջոցառումներում կամավորական աշխատանք կատարելու համար պետք է նախ հայտ լրացնել, հետո մրցույթներ անցնել ու նվաճել այդ հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցող կամավորներն ի՞նչ սկզբունքով են ընտրվել, և ե՞րբ է սկսվել նրանց հավաքագրումը:

- Այսօրվա միջոցառումն, իհարկե, առաջինը չէ, 2015թ.-ի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները նույնպես մեր կամավորներն են կազմակերպել: Մենք ունենք Համահայկական կամավորական միություն ՀԿ-ն որի հենքի վրա հավաքագրվում են կամավորներ, այս անգամ միջոցառման բնույթից ու լեզվական  պահանջներից ելնելով հավաքագրել ենք մեծամասամբ ֆրանսիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից ֆրանսերենի իմացությամբ ուսանողների, փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի հյուրերի շփումն ու կեցությունը ՀՀ-ում ավելի հարմարավետ լինի: Մոտ 4 ամիս առաջ սկսել ենք կամավորների հավաքագրումը, և արդեն մեկ ամիս անց արդեն ունեցել ենք համապատասխան քանակի կամավորներ: Արդեն 3 ամիս է՝ մեր պարապմունքներն ու փորձերն ենք անցկացնում:

 

- Ովքե՞ր են աշխատում ու պարապմունքներ անցկացնում կամավորների հետ, և ինչպե՞ս են բաժանվել կամավորների խմբերը:

- Խմբերը բաժանվել են ըստ օբյեկտների: Օրինակ՝ օդանավակայանում ունենք դիմավորողների ու ճանապարհողների խմբեր, հյուրանոցներում ունենք արարողակարգի և հյուրանոցի աշխատակազմի հետ աշխատող կամավորներ, մարզահամերգային համալիրում ու ֆրանկոֆոն ավանում ունենք կամավորներ: Տարբեր միջոցառումների հետ կապված, տարբեր խմբերի հետ աշխատում են՝ օդանավակայանի, համալիրի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ, պետական արարողակարգի և պահպանության ծառայության հետ: Մեր կամավորները սերտ համագործակցում են ծառայություններ մատուցող ու սպասարկող բոլոր մարմինների հետ:

Նորայր Շողիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular