ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կոպիրկինի առաջին այցը՝ Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարան (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հայաստանյան հասարակությունն ավելի քան երբևէ՝ մտահոգված է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարային զարգացմամբ:

2018 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելեց Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի երևանյան մասնաճյուղ: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Ս.Ա. Ռիբինսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Պանտելեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Կոսինչիկովան և այլք:

 

Միջոցառումը մեկնարկեց Գ.Վ. Պլեխանովի անվան հալասարանի երևանյան մասնաճյուղի շրջայցով, որի ընթացքում հարգարժան հյուրերը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Ռ. Վարդանյանի և տնօրեն Թ. Ռ. Վարդանյանի ուղեկցությամբ, ծանոթացան տեխնիկական միջոցների, լսարանների, լաբորատորիաների և գրադարանային ֆոնդի հետ:

Առաջին այցի ընթացքում դեսպանը հանդիպեց մասնաճյուղի ուսուցիչների և ուսանողների հետ: Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանը եղբայրական երկիր է, որի հետ Ռուսաստանը սերտորեն կապված է. «Հայերը մեծ դեր են խաղում Ռուսաստանի Դաշնության կյանքի բոլոր բնագավառներում: Ներկայում Ռուսաստանը մտադիր է զարգացնել և ամրապնդել բազմադարյա կապը բարեկամական ժողովուրդների հետ՝ մշակութային, հումանիտար, տնտեսական, գիտական ​​և կրթական ոլորտներում, ձգտում է պահպանել ռուսաց լեզվի դիրքը տարածաշրջանում, բայց ոչ ազգային լեզվին վնասելու համար»,- նկատեց Կոպիրկինը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի ելույթից հետո միջոցառումը տեղի ունեցավ ոչ ֆորմալ պայմաններում. մասնաճյուղի ուսանողներն ու ուսուցիչները Սերգեյ Պավլովիչին ուղղեցին քաղաքական, տնտեսական և այլ հարցեր:

 

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ պատմեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ վերջին պայմանավորվածության մասին, այն է՝ երևանյան մասնաճյուղը կհամալրվի բոլոր անհրաժեշտ գիտական և մեթոդական նորություններով, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի, որ բարձր առաջադիմություն ունեցողները մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնեն տնտեսագիտության համապատասխան ոլորտներում:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անել մասնաճյուղի զարգացման համար: Նա հետաքրքրվեց ուսանողական կյանքով, կատարված աշխատանքներով, ինչպես նաև  ուսանողական խորհրդի խնդիրներով:

Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղին ցուցաբերած ուշադրության և հետաքրքրության համար: Նա հույս հայտնեց, որ նման հանդիպումները պարբերական կդառնան՝ նպաստելով Հայաստանում ռուսական այս կարևոր կրթական օջախի մակարդակի զարգացմանն ու բարգավաճմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular