ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը վկայում է պետական համակարգի կայունության մասին. ԱԳ փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ փոխնախարար  Ռուբեն Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

Ֆարմանյանը նշեց՝ երկկողմ հարաբերությունների ձևաչափը, ծանրակշիռ  պետության ղեկավարի այցը կարևոր տեղեկատվական առիթ են գագաթնաժողովի շրջանակում, սակայն նա հետաքրքրվեց նաև ակնկալվող ձեռքբերումներով:

«Կարող եմ ասել, որ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաև վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները մեզ մոտ: Շատ կարևոր է, որ Հայաստանն այժմ վերահարաբերվում է արտաքին բարեկամ և գործընկերների հետ: Եվ այս կոնտեքստում կարևոր է, որ մենք վերստին ծանոթանանք մեր գործընկերների հետ, և սրան են միտված լինելու երկկողմ հանդիպումները: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում, չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, Հայաստանի պետական համակարգը գործել է անխափան: Հայաստանի քաղաքական համակարգը բավական կայացած է, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա և լինի պատշաճ կազմակերպված»,-ասաց Ռուբինյանը:

Փոխնախարարը նշեց նաև՝ ժամանելու են բազմաթիվ պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում՝ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան: Ռուբինյանը գագաթնաժողովը նաև յուրահատուկ հնարավորություն համարեց Հայաստանի համար աֆրիկյան պետությունների հետ կապերը խթանելու: «Դրանցից շատերի հետ այլ հարթակներում կապի հնարավորությունները սահմանափակված են: Այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը միանշանակ կմեծացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը»-եզրափակեց նա:

 ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին ժամը 18:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular