ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուտիլովկա», սադրանք և «կուտ տալ». ներքաղաքական կյանքի խաղի կանոնները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքի կուլուարներում, երեք բառով կարելի է անվանել՝ «մուտիլովկա», «կուտ տալ ու կուտ ուտել» և, եթե շատ հայերեն արտահայտվենք՝ սադրանք: Իհարկե, տարբեր են այս հասկացությունների տակ թաքնված բովանդակությունները՝ մի դեպքում դա կարող է լինել հանրային ճնշումը, մեկ այլ դեպքում՝ պաշտոնական դիրքը: Բայց ակնհայտ է, որ հենց այս երեք հասկացությունների ու դրանից բխող լեզվամտածողության շրջանակներում են այժմ հարաբերվում քաղաքական սուբյեկտները:

Ճգնաժամային իրավիճակը քաղաքական կյանքում էլ ավելի է իջեցրել առանց այդ էլ շրիշակից ցածր գտնվող քաղաքական դիսկուրսի մակարդակը: Նախկինում էլ քաղաքական դաշտը աչքի չէր ընկնում ռացիոնալությամբ, բայց հիմա, երբ, ըստ էության, տեղի է ունենում հին քաղաքական համակարգի ապամոնտաժում և նոր համակարգի սաղմնավորում, ակնհայտ է դառնում գործիքների և լեզվի այն նախընտրությունը, որն այժմ կա քաղաքական կյանքում:

Իհարկե, քաղաքականության մեջ փլավ չեն բաժանում, և քաղաքականությունն ինքնին, հատկապես հեղափոխական ժամանակներում, թույլ բնավորություն ունեցողների համար չէ: Բայց մյուս կողմից հիմա տեսնում ենք, որ տեղի է ունենում հենց բնավորությունների, նյարդերի, հաճախ ինքնանպատակ համառության առճակատում: Մի բան է, երբ ամուր նյարդերը սեփական օրակարգը առաջ տանելուն միտված գործիք է, մեկ այլ բան, երբ օրակարգն ու ընդհանրապես քաղաքական պայքարը հիմնվում է նյարդերի վրա: Իսկ նյարդերի առաջնայնությունն այժմ ակնհայտ է, քանի որ ընթանում է փակ, մանրախնդիր, դավադրություններով ու անվստահությամբ հագեցած պայքար: 

Ներքաղաքական ինտրիգների այսպիսի քանակությունը հետևանքն է քաղաքական կյանքում գաղափարական և ծրագրային հակադրությունների բացակայության: Կողմերն, ըստ այդմ, թե՛ առաջ, թե՛ հիմա պայքարում են՝ վկայակոչելով ոչ թե իրենց տարբերությունները այս կամ այն հարցերի շուրջ, այլ պայքարում են միմյանց սպառնալով, ականներ դնելով, սադրելով, բլեֆ անելով: Ակնհայտ է, որ գործում են ոչ թե քաղաքականության, այլ ավելի շուտ թղթախաղային կանոններ, տարբերությամբ, որ քաղաքական խաղի խաղադրույքն ավելի մեծ է և բուն խաղացողներից բացի ընդգրկում է նաև պետությանն ու հասարակությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular