ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանկարծակի՞, թե՞ հասունացած պայթյուն. ինչո՞ւ է ՀՀԿ-ն հրաժարվում ընդունել իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թե՛ մայիսին, թե՛ հիմա տեղի ունեցող գործընթացներում նախկին իշխանության պահվածքը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ ՀՀԿ–ն հրաժարվում է ընդունել տեղի ունեցածը: Եթե իրավիճակին նայենք Հանրապետականի տեսանկյունից, ապա իրականությունը մերժելու և դրանից խուսանավելու համառությունն իսկապես ունի հիմքեր: Սահմանադրական փոփոխություններից, ԱԺ ընտրություններից և Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ–ն հայտնվելու էր այն վերջնական հանգրվանում, որի մասին երազել էր տասը տարի շարունակ՝ անցնելով ներքաղաքական փորձությունների շղթայով: Ըստ ՀՀԿ–ի՝ վերջապես գալու էր մի պահ, երբ նրանք անհոգ, միանձնյա, կանխատեսելի ընտրություններով ու խորհրդարանով, առանց հետընտրական զարգացումների վերջապես իշխանությունը կարողանալու էին վայելել: Այս անհոգության մտայնությունն, ընդ որում, արդեն մի քանի անգամ ցույց էր տվել իր սխալականությունը նախկինում՝ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ: Չնայած չհաշվարկված անակնկալներին և դրանց հարուցած ճգնաժամերին՝ կարճ ժամանակ անց անհոգությունը նորից վերադառնում էր ՀՀԿ շարքեր:

Մայիսին տեղի ունեցածն, ըստ այդմ, ՀՀԿ–ն կամ դիտարկում է որպես հերթական անակնկալ փորձություն, որ շուտով կհաղթահարվի ու նորից կգա երանելի անհոգությունը, կամ էլ պարզապես հրաժարվում է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ պատրաստվել ու ընթացել է դեպի լրիվ այլ իրավիճակի, ստացել է բոլորովին հակառակ պատկերը: 

Մայիսյան իրադարձությունները, կոչենք դա հեղափոխություն, իշխանափոխություն, համաժողովրդական զարթոնք, թե այլ բան, ՀՀԿ դիտանկյունից դիտվում են որպես պաթյուն: Դժվար է ասել, այժմ, երբ պայթյունն անցել է ու ՀՀԿ–ն գտնվում է բավական բարդ իրավիճակում, նրանք վերլուծե՞լ են տեղի ունեցածը, գտե՞լ են դրա պատճառահետևանքային կապը, թե՞ շարունակում են եղածը որպես պատահականություն և փորձանք ընկալել:

Իսկ այն, որ պայթյունը հանկարծահաս չէր, այլ վաղուց հասունացած, տեսանելի էր բոլոր դիտանկյուններից: Պայթյունը հասունանում էր, երբ Վանաձորում և Գյումրիում իշխանությունները, ըստ էության, հղում անելով նոր Ընտրական օրենսգրքի և դրանցում առկա մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների վրա, հրաժարվում էին հանձնվել՝ ակնհայտ պարտված լինելով: Այն դեպքում, որ երկու քաղաքներում էլ իշխանության էին գալու առավել կոմպրոմիսային ուժեր, որոնց հետ աշխատելու խողովակներ ՀՀԿ–ն հաստատապես կարող էր գտնել: Պայթյունը հասունանում էր, երբ ընտրությունների արդյունքներն ընդունած «Ելք»–ին հրաժարվեցին հանձնաժողովի կառավարում վստահել ու հանուն դրա լուծարեցին հանձնաժողովն՝ այն ընդգրկելով մեկ այլ հանձնաժողովի կազմում: Շարքը կարելի է շարունակել անվերջ, սրանք պարզապես ամենավառ օրինակներն էին, թե ինչպես էր քայլ առ քայլ իշխանությունը դաշտը մաքրում մրցակցության որևէ հեռանկարից: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտն էր դառնում ոչ մրցակցային, այլ ինքը՝ ՀՀԿ–ն, լինելով անհոգության և ինքնակալության մթնոլորտում՝ ինքն իրեն չէր սովորեցնում մրցակցելու, իշխանությունից գոնե մասամբ բաժանվելու մտքին: Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե մի քանի կոնկրետ դրվագներով ՀՀԿ–ն ընդուներ իր պարտությունը, գուցե մայիսին իրադարձությունները զարգանային այլ կերպ: Չի բացառվում, որ թավշյա հեղափոխությունը տեղի ունենար անկախ ամեն ինչից, բայց գոնե նախորդ իշխանության համար անսովոր չէր լինի պարտվելը, մրցակցության, քաղաքական պայքարում հաղթանակից բացի այլ արդյունք ընդունելը: Իսկ սա կնշանակեր բոլորովին այլ իրավիճակ, նախկին իշխանության այլ վարք, ոչ թե այն, ինչի ականատեսն ենք մենք հիմա, երբ տարիներ շարունակ երկիրը ղեկավարած մարդիկ պարզապես հրաժարվում են տեսնել այն, ինչը, գուցե օբյեկտիվորեն, բայց կարող է դառնություն պատճառել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular