ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում ատելության խոսք քարոզող կեղծ օգտահաշիվների ցանկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 17-31 ընկած ժամանակահատվածում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան ցավալի իրադարձություններ: Ցավալի այն պատճառով, որ այդ օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով զոհվեց 3 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան:

Վերոգրյալ ժամանակահատվածում քաղաքական դիսկուրսը բավականին իռացիոնալ և լարված բնույթ էր կրում:

Այդ դիսկուրսի ընթացքում դաշտում գերիշխում էին անհանդուրժողականության, ատելության խոսքի քարոզի և բազմակարծության մերժման արատավոր երևույթները: Եվ, որքան էլ ցավալի և զարմանալի է, վերոգրյալ արատավոր երևույթներն իրականացվում էին «Սասնա ծռեր» խմբավորման կողմնակիցների կողմից:
Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր, որ համացանցում բոլոր ադեկվատ մտածողության տեր օգտատերերը կորցրել են բանականության հետ կապը և զբաղված են ակնհայտ բռնության քարոզով:

Սպանված ոստիկանների մահը մեծ ուրախությամբ էր ընդունվում ՊՊԾ գունդը գրաված խմբավորման աջակիցների կողմից, և հատկապես ֆեյսբուք սոցցանցում որոշ մարդիկ այնպիսի ընդհանուր տպավորություն էին փորձում ստեղծել, որ իբր ողջ հայ հանրությունն ուրախանում և ցնծում է ոստիկանության սպանությունների փաստերով:


Իրավիճակն առավել խորն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ այդ տպավորությունը ստեղծելու համար «Հիմնադիր խորհրդարան»-ը մի լավ նախապատրաստություն էր տեսել և, մասնավորապես, ֆեյսբուք սոցիալական ցանցում 200-ից ավել կեղծ օգտահաշիվներ էր պատրաստել այդ «սրբագույն» առաքելությունն իրականացնելու համար:

Բացի կեղծ օգտահաշիվներից ֆեյսբուքում բավականին մեծ հրճվանքով բռնության կոչեր անելով, ատելության խոսքի քարոզով, սպանված ոստիկանների արյամբ հրճվելով էին զբաղված նաև վաղուց ՀՀ-ից հեռացած և իրենց բարեկեցիկ կյանքն արտասահմանյան երկրներում ապահոված որոշ հայ օգտատերեր: Հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո այս օգտահաշիվները ֆեյսբուք սոցիալական ցանցում զգալիորեն պասիվացան, սակայն, անկախ այդ հանգամանքից մենք այսօր հրապարակում ենք վերոնշյալ կեղծ օգտահաշիվների և արտասահմանում բարեկեցիկ կյանքով ապրող, բայց մեր երկրում արյունահեղություն հրահրող և խրախուսող օգտահաշիվների ցանկը:

Դիտեք այստեղ:

Հ.Գ. Ըստ իրենց իսկ խոսքերի՝ այս ընթացքում ընդհատակ են անցել «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար կազմի անդամներ Գարեգին Չուգասզյանն ու վերջին օրերին նույնիսկ հարբեցողության հետ խնդիրներ ունեցող տղամարդկանց հատուկ հայհոյանքներով և ոչ պարկեշտ բառապաշարով գերազանցած Սյուզան Սիմոնյանը: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ օգտահաշիվների մեծամասնությունը նույն բառապաշարով և երբեմն նաև նույն տեքստերով էր անում իր «աշխատանքը», ինչպես նաև հաշվի առնելով վերոգրյալ երկու անձանց ընդհատակյա գործունեության հավանական զբաղվածության աստիճանը՝ հիմքեր ունենք ենթադրելու, որ հայհոյախառն լուտանքները համացանցում կեղծ օգտահաշիվներով տարածելու ողջ գործընթացը համակարգվել է հենց Սյուզան Սիմոնյանի և Գարեգին Չուգասզյանի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular