ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագետ. «Առանց տնտեսական սպառնալիքների դեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավոր չէ տնտեսություն զարգացնել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ 2019թ. պետբյուջեն անցումային շրջանի համար բավական զուսպ, բայց իրատեսական է: Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ում կարծիքով 2019թ. բյուջեն ոչ միայն կարող է կատարվել, այլև հաջողության դեպքում կրկնապատկել նախատեսվող տնտեսական աճը: Հաջորդ տարվա բյուջեով 4,9 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում:

«Եթե բանիմաց և պրոֆեսիոնալ թիմ լինի կառավարությունում և հատկապես տնտեսական բլոկում, այդ աճը առնվազն կարող է կրկնապատկվել: Հաջողության դեպքում ասելով՝ հենց սա նկատի ունեմ»,–1or.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեն նախկին կառավարության բյուջեի ուրվականն էր համարել ու նշել, որ այն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Դիտարկմանն ու հարցին, թե այս ամիսները որքանո՞վ էին բավարար այդ «ուրվականից» ազատվելու համար, և ինչի՞ արդյունքում է հնարավոր այդ բյուջեում առաջիկայում փոխություններ անել, տնտեսագետը պատասխանեց. «Խնդիրը կարող է լուծվել այն դեպքում, երբ մենք կունենանք որակապես նոր և մրցունակ տնտեսություն: Չեմ կարծում, թե նախորդ կառավարությունները լուրջ վերաբերմունք են ունեցել պետբյուջեի նկատմամբ: Հիմնականում մտածել են՝ ինչպե՞ս բաշխել տարբեր ճյուղերի միջև, որ այն ավելի բավարարի հնարավոր ծախսերը: Թեև հիմա կա ծրագրային բյուջետավորման մոտեցում, բայց, ընդհանուր առմամբ, բյուջեն, մնալով գլխավոր ֆինանսական փաստաթուղթ, դեռ չի ներկայացնում ծրագիր: Իմ համոզմամբ՝ բյուջեն պետք է տնտեսության զարգացման ծրագիր լինի՝ մեկ տարվա կտրվածքով, որը պետք է բխի տնտեսական ռազմավարությունից և, ընդհանրապես, ռազմավարությունից: Այս առումով անելիքները շատ են: Չի կարելի նոր կառավարությունից անմիջապես շեշտակի փոփոխություններ ակնկալել, որովհետև այն ժամանակատար գործընթաց է»:

Նա նշեց, որ խոսքը թե՛ ՀՆԱ–ի կառուցվածքի, թե՛ նաև դիվերսիֆիկացիայի փոփոխության մասին է. «Այն չպետք է կախված լինի առանձին ճյուղերից, ինչպես այս պահին է, երբ կա որոշակի կախվածություն հանքարդյունաբերությունից: Մի քիչ ավելի նվազ չափով, բայց կա նաև կախվածություն խաղատների եկամուտներից, ինչի առումով փոփոխություններ են կատարվելու: Բայց արմատական խնդիրներ լուծելու համար պետք է հիմնավոր տնտեսական քաղաքականություն ունենանք»:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ թեպետ տարբեր ոլորտներում բազմաթիվ անելիքներ կան, բայց կարևոր է տնտեսական անվտանգության ապահովումը: «Պետք է նախանշել ու տեսնել, թե որո՞նք են այն սպառնալիքները, որոնք պետք է վնասազերծել կամ գոնե նվազեցնել, ըստ որի էլ կկարողանանք զարգացման մասին մտածել: Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել առանց տնտեսական սպառնալիքների դեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Պետք է ճանաչել երկիրը՝ ռեսուրսների հաշվառում պետք է իրականացվի, ինչն էլ թույլ կտա իրատեսական ծրագիր մշակել: Կարևորագույն սպառնալիքներից մեկը հենց կոռուպցիան է, հաջորդը ստվերային տնտեսությունն է, որոնց դեմ լրջագույն պայքար է տարվում: Ցանկալի է, որ այդ պայքարը շարունակական լինի: Որքանով պայքարը հաջողվի, եկամտային մասը կավելանա: Իհարկե, նշվածը շատ կարևոր է, բայց զուգահեռ պետք է մտածենք, թե ի՞նչ արժեք ենք ստեղծում և ինչպիսի՞ ուղիներ կան տնտեսության մեջ նաև առանձին ոլորտների ու ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու համար»,–ասաց նա:

Անդրադառնալով առկա արդյունքներին՝ տնտեսագետը խոսեց վստահության ցուցանիշից, որը կա հեղափոխությունից հետո:

Օրինակ բերելով՝ նշեց. «Միայն 2018թ. ավանդներն աճել են գրեթե 110 մլրդ դրամով՝ սեպտեմբեր ամիսը ներառյալ: Օգոստոսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 106,5 մլրդ դրամ էր: Մայիսից այսկողմ դրական միտումները շարունակվում են. այդ ցուցանիշն ամբողջությամբ կազմում է մոտ 2 տրիլիոն 800 մլրդ դրամ, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է: Եղել են մարդիկ, ովքեր հեղափոխության առաջին փուլում դուրս են բերել իրենց ավանդները, բայց մի քանի օր հետո նորից վերականգնել են: Ավանդատուների տոկոսային եկամուտների վերաբերյալ որոշ թվեր բերեմ. 2017թ. 125 մլրդ դրամ է կազմել՝ ամբողջ տարվա ընթացքում, իսկ 2018թ. գրեթե 80 մլրդ՝ 8 ամիսների համար: Եթե այս միտումը շարունակվի, մենք առնվազն կունենանք այն ցուցանիշը, որը եղել է նախորդ տարի, իհարկե, եթե ոչ ավելին»:

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ շատ կարևոր է ադեկվատ և համարժեք գնահատել իրողությունները՝ հատկապես փորձագետների կողմից: «Ակնկալիքների և սպասումների առումով տնտեսությունն ու ֆինանսական հատվածը բավականին զգայուն են: Եթե բացասական սպասումներ ենք ձևավորում, ինքներս մեզ ենք վնաս տալիս, որովհետև, եթե վիճակն ապակայունացվի, որևէ մեկը չի շահի դրանից, եթե, իհարկե, չի փորձում չարախնդալ: Վերջերս խոսվել էր այն մասին, թե ԿԲ–ն պահուստներից բավականին մեծ վաճառք է կատարել, և հասնելու ենք անգամ արժութային ճգնաժամի: Որպես տնտեսագետ՝ սիրում եմ գործ ունենալ թվերի հետ, և թվերը հետևյալի մասին են վկայում. ՀՀ միջազգային պահուստների մակարդակը 2018թ. օգոստոսի վերջին տվյալներով 2 մլրդ ԱՄՆ դոլարից ավելին է: Տարեսկզբից նվազումը կազմել է 244 մլրդ դոլար: Իսկ ինչի՞ վրա է ծախսվել այն: Գիտենք, որ մենք ունենք արտաքին պարտք, որը պետք է սպասարկել, և այն միջազգային պահուստներից է սպասարկվում: Իսկ երբ առևտրային բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների թղթակցային հաշիվների մնացորդները նվազում են, դրանք համալրվում են միջազգային պահուստներից»,– նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ մի կարևոր հանգամանք է արձանագրել:

«ԿԲ–ն շուկայից գնել է 44 մլն ԱՄՆ դոլար: Ես նման բան չեմ հիշում: Սա խոսում է այն մասին, որ կա գնելու հնարավորություն, և ոչ թե վաճառելու՝ ազգային արժույթը պահելու համար: Բարեբախտաբար, մեր ազգային արժույթը վերջին 4 տարիների ընթացքում բավականին կայուն է, ինչը չի կարելի ասել, օրինակ, ռուբլու, վրացական լարիի և հետխորհրդային տարածքում առկա մյուս արժույթների մասին: Դրանք 2015թ.–ից ոչ միայն արժեզրկվել են, այլև գերարժեզրկվել, իսկ հայկական դրամը կայունությունը պահպանել է, ինչն այդքան էլ հեշտ չէ: Սա այն բանի շնորհիվ է, որ ունենք փոքր տնտեսություն. ճիշտ է, ասում ենք, որ մրցունակության բավարար մակարդակ չունենք, բայց մեր տնտեությունն ավելի դիվերսիֆիկացված է: ՌԴ տնտեսությունը երկու ճյուղերից՝ նավթից ու գազից կախվածություն ունի: Մեկ–երկու ճյուղից նման կախվածություն մենք չունենք, և արտարժույթի ներհոսքը բնական ֆոն է ապահվում, որ ազգային դրամը կայուն մնա»,–հավելեց տնտեսագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular