ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենի սահմաններից դուրս, բայց հնարավորինս մոտ հայրենիքին և ազգային արժեքներին:

Կրկին իր ակտիվությամբ աչքի է ընկնում Ուկրաինայի Զապորոժիեի հայ համայնքը, որտեղ Հայկական մշակույթի օրվա շրջանակներում մեծ հանդիսավորությամբ բացվեց հայկական այբուբենին նվիրված հուշարձան:

Հոկտեմբերի 3-ին բացված համալիրը հայոց այբուբենին նվիրված առաջին հուշարձանն է ամբողջ աշխարհում:

Նկատելի է, որ Զապորոժիեի հայ համայնքը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ միտված հայապահպանությանն ու հայրենասիրական մտքի զարգացմանը: Դա, բնականաբար, շնորհիվ համայնքի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի է, ով հաճախ է նոր՝ հավակնոտ ծրագրերով հանդես գալիս և կյանքի  կոչում դրանք:

Հուշարձանի բացման արարողության ժամանակ Զապորոժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծեց, որ հայոց այբուբենն աշխարհի ամենահին այբուբեններից մեկն է: Հայերը գիր ունեն 405 թվականից:

Հայոց այբուբենի հոշարձանը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու տարածքում (Հաղթանակի փողոց, 76): Հանդիսավոր բացմանը ներկա էին կառավարության եւ եկեղեցու, ազգային միությունների ներկայացուցիչներ: Կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչները խաղաղությանը նվիրված համատեղ կարգ անցկացրին:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհի ամենահայտնի հայերից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը, ով կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

Հիշեցնենք, որ ի թիվս սոցիալական, մշակութային, սպորտային միջոցառումների՝ Արտաշես Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպվել է նաև "International IT Forum 2018"-ը, որը նպատակ ունի աջակցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների գաղափարների իրականացմանը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular