ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդն օգտվում է իր սահմանադրական իրավունքից և անգամ կարող է բռնություն գործադրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական իրավունքի մասնագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն, անդրադառնալով հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքին և վարչապետի կողմից ժողովրդի միջոցով ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրելու երևույթի սահմանադրականությանը, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, Սահմանադրության շրջանակներում էր, և որևէ հակասահմանադրական քայլ այդտեղ չի իրականացվել:

«Սահմանադրության որակը պայմանավորված է նրանով, որ հասարակական վարքագծի դրսևորման որևէ դեպք դուրս չլինի սահմանադրական կարգավորումից: Մենք ներկայում ունենք ճգնաժամ և ունենք մի իրավիճակ, երբ բոլոր կարգավորումները սահմանադրական կարգավորումներից դուրս են: Սահմանադրության դրույթը, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և դրանից հետո որևէ մանրամասն ներկայացված չէ, թե ինչպես պետք է ժողովուրդն իր իշխանությունն իրականացնի, բաց դաշտ է բացում ժողովրդի բոլոր տեսակի գործողությունների համար: Այդ իսկ պատճառով էլ ժողովրդի հանրահավաքը և պահանջներն ամբողջությամբ գտնվում են սահմանադրականության տիրույթում: Այսինքն, ժողովուրդն իրացնում է իրեն պատկանող իշխանությունը, ինչն էլ Սահմանադրության իրեն վերապահված իրավունք է»,ասաց Վ. Այվազյանը:

Մյուս կողմից, եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ԱԺ-ն՝ օրենսդիր իշխանության ներկայացուցչական մարմինն է, ապա այս պարագայում ժողովուրդն է որոշում, թե այս պահին ԱԺ-ն ներկայացուցչական է, թե ոչ: Եվ անկախ նրանից, թե ընտրություններն ինչ մաքրությամբ, կատարելությամբ ու ճանապարհով են իրականացվել, եթե ժողովուրդն այլևս չի ցանկանում այդ կազմը տեսնել, որը չի արտահայտում ժողովրդի պահանջը, ապա կարող է պահանջներ ներկայացնել: 

«Անգամ, եթե խորհրդարանական ընտրություններից 5 օր հետո ժողովուրդը գտնում է, որ կատարյալ ձևով ընտրված իր ներկայացուցիչները՝ պատգամավորները, այլևս իրենց պետք չեն և ուրիշ ներկայացուցիչներ են հարկավոր, ապա անքննարկելի վերջնական ատյանը, ժողովրդի կամքն է և նրա արտահայտումը: Իսկ դրա միակ անփոխարինելի, անայլընտրանք լուծման եղանակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ենթադրում եմ, որ ԱԺ լուծարման մեխանիզմը պետք է հետևյալը լիներ. վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը պետք է 2 շաբաթ պաշարեր ԱԺ-ը, որպեսզի պատգամավորները չկարողանային մուտք գործել շենք և նիստ գումարել, իսկ հետո այն պետք է ինքնալուծարվեր: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենք ընդունելով՝ փորձ արվեց կանխել այդ գործընթացը, ինչը կրկին հանդիպեց ժողովրդի ճնշմանը»,- ասաց Վ. Այվազյանը:

Նշված փոփոխության պատճառով վտանգ առաջացավ, որ պատգամավորներին խոչընդոտելը ոչ թե կհամարվի նիստը չկայացած, այլ՝ հետաձգված: Եվ այն ոչ թե օրեր, այլ կարող էր անգամ տարիներ տևել: Այդ դեպքում երկրում ճգնաժամն ավելի կխորանա, քանի որ փաստացի կունենանք չաշխատող խորհրդարան՝ դրանից բխող մնացած մեծ ու փոքր հետևանքներով: Այսինքն, օրենքի այդ փոփոխությունը ժողովրդի ճնշման դեմն առնելու նպատակ էր հետապնդում, համոզված է Վ. Այվազյանը:

«Իմ կարծիքով, օրենքի այդ փոփոխությունը հակասահմանադրական է, քանի որ հակասում է Սահմանադրության 2-րդ հոդվածին և այն դրույթին, որ Ազգային ժողովը համարվում է բարձրագույն ներկայացուցչական մարմին: Այսինքն, այդ քայլով ժողովրդին փորձում են զրկել իրենց իշխանությունն իրականացնելու իրավունքից: Սա է իրողությունը: Իսկ ժողովրդի կողմից իրականացված անգամ ցանկացած բռնության դրսևորում օրինաչափ է, քանի որ ժողովուրդն օբյեկտիվորեն ամեն տարբերակով էլ ունի դժգոհություն հայտնելու և իր իշխանությունն իրականացնելու իրավունք: Եվ քանի որ չգիտեմ՝ դիտավորությամբ, թե չիմացության պատճառով, նախորդ իշխանությունների Սահմանադրությունը ժողովրդի իշխանության իրականացման որևէ կառուցակարգ չի ամրագրել, ուստի, բնականաբար, ժողովուրդը համարվում է իշխանության բարձրագույն մարմինը և նրա կամքը վերջնական է»,- ասաց Վ. Այվազյանը:

Հաշվի առնելով այսօրվա զարգացումները՝ նա մտավախություն հայտնեց, որ կան այլ մտահոգություններ ևս, որոնք նույնպես կարևոր են: Եթե մոտ ապագայում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և անգամ 80-90 % ձայն ստանա ՔՊ-ն, ապա դժվար թե իր ունեցած ներկա կադրային բազայով կարողանա ավելի լավ որակ ապահովել, քան այսօր ունենք խորհրդարանում: Եվ սա նույնպես վտանգավոր է:

Բայց մասնագետի կարծիքով, անկախ ամեն ինչից, եթե դա է լինելու ժողովրդի օբյեկտիվ ընտրությունը, ապա իր բոլոր որակական հատկանիշներով հանդերձ, այն վերջնական կլինի, քանի որ արտահայտում է ժողովրդի կամքը:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդի գործողությունների մասին դրույթի բացակայությունը Սահմանադրության մեջ առկա այն լուջ բացթողումներից է, որից էլ այսօր կարողանում են օգտվել թե՛ ժողովուրդը և թե՛ իշխանությունները, Վ. Այվազյանը պատասխանեց.

«Միանշանակ այդպես է, և ես ամենևին համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե վարչապետը ժողովրդի միջոցով ճնշում է գործադրում: Ճնշում կարող էր համարվել այս կամ այն պատգամավորին հետապնդելը: Հիմա այն իշխանությունն իրականացնելու ընթացակարգ է: Եվ եթե ժողովուրդը ցանկություն չունենար իր իշխանությունն իրականացնել, ապա չէր գնա Նիկոլ Փաշինյանի հետևից և որևէ հաջողության էլ չէր հասնի: Իրականում ժողովուրդն է իրավացիորեն ճնշում գործադրում այն քաղաքական գործիչների վրա, որոնց ժողովուրդը չի համարում իր ներկայացուցիչները խորհրդարանում»,ասաց Վ. Այվազյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular