ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խրոնիկ քաղաքական ճգնաժամ, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2–ին Ազգային ժողովում և դրանից դուրս տեղի ունեցած զարգացումները քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար սպասելի էին:

«Այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, ես դա ասել եմ «թավշյա հեղափոխությունից» ընդամենը մի քանի օր հետո: Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին իշխանությունները հայտարարեին, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է, այնուամենայնիվ, փաստ է, որ այս վեց ամիսներին խրոնիկ քաղաքական ճգնաժամ է, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս: Եվ հոկտեմբերի 2–ին եղավ հերթական պոռթկումը: Ինձ համար սա զարմանալի չէր: Նման իրավիճակի սպասում էի հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո, որտեղ «Իմ քայլը» շռնդալից հաջողություն ունեցավ: Եվ ինքնըստինքյան պետք է ստեղծվեր ֆորսմաժորային իրավիճակ»,–1or.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ վիճակը ստեղծեցին նախկին իշխանությունները:

«Սա ուղղակիորեն նվեր էր հենց Նիկոլ Փաշինյանին: Այն, ինչ եղավ, ամբողջությամբ ձեռնտու էր հենց Նիկոլ Փաշինյանին, ով արդարացիորեն ելնելով իր քաղաքական թիմի շահերից՝ հայտարարեց, որ շատ արագ պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Քաղաքական ճգնաժամի արդյունքում Հայաստանն ունի թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդիրներ: Ներքինը քաղաքական ճգնաժամն է, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ներքաղաքական իրավիճակի վրա և անընդհատ խնդիրներ են առաջանում: Սա իր հետ բերում է նաև արտաքին խնդիրներ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ուժեղ չի զգում միջազգային հարթակներում, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Հայաստանում ստեղծվել է աբսուրդ իրավիճակ, երբ գործադիրը օրենսդիրում հենարան չունի: Հետևանքն այն է, որ ունենք և՛ տնտեսական, և՛ բանակցային խնդիրներ»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծվածը մեխանիկորեն հանգեցնում է մի վիճակի, երբ միջազգային ասպարեզում մեր դիրքերն այդքան էլ ուժեղ չեն: 

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ քաղաքական դաշտը պատրաստ չէ ընտրությունների արագ անցկացմանը, գիտեն բոլորը. «Դա գիտի նաև ՔՊ–ն, բայց այստեղ երկու խնդիր կա: Առաջինն այն է, որ ժամանակն աշխատում է նաև նույն ՔՊ–ի դեմ, քանի որ այս 6 ամիսներին շոշափելի հաջողությունների չի հասել: Իսկ հասարակության մեծ մասը, հոգնած ու զզված լինելով նախկին իշխանություններից, դեռ սպասում է. «սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի»: Միևնույն ժամանակ Ն. Փաշինյանը գիտի, որ եթե ուժեղ իշխանություն չունենա՝ սպասվելիք հաջողությունները, փոփոխությունները հնարավոր չի լինի իրականացնել: Այդ առումով էլ Նիկոլ Փաշինյանը շտապեցնում է արտահերթի գործընթացը: Բացի այդ, ունի իր անձնական շահերը. Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Եվ հիմա նա արդեն քննության տեսքով է փորձում դա շատ արագ կրկնել, և իր իշխանությունը վերջնականապես ամրագրել, քանի որ, կրկին շեշտեմ, վաղը կամ մյուս օրը ժամանակը կաշխատի իր դեմ: Ժողովուրդը սպասում է, ասում՝ Փաշինյանը խոստացել է, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հետհեղափոխական էյֆորիան կանցնի, քանի որ հասարակությանը շատ երկար ժամանակ էյֆորիկ վիճակում հնարավոր չէ պահել»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե միահեծան իշխանություն ունենալու վտանգ կարող է լինել, Գագիկ Համբարյանը նախ օրինակ բերեց ավագանու ընտրությունների արդյունքները ու նշեց. «Վտանգ կա հետևյալ իմաստով. հասարակության վստահությունը ու միաժամանակ նաև պահանջը Ն. Փաշինյանից շատ մեծ է: Նրանք առավելագույն արդյունք պետք է ցույց տան, որ երևանցիները չհիասթափվեն: Որքան արդյունքը բարձր է, այնքան պահանջը իշխանությունից ավելի շատ է: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթին, միահեծան իշխանության հնարավորությանը. եթե անգամ ՔՊ–ն 90 տոկոս ձայն հավաքի, Սահմանադրության համաձայն ԱԺ–ում ընդդիմությունը պետք է 30 տոկոս ներկայացվածություն ունենա: Այդ 30 տոկոսը պետք է ապահովվի, խնդիրն այն է, թե ինչպե՞ս և ո՞վ է լցնելու այդ դաշտը. եթե փորձ արվի այդ դաշտը լցնել ՔՊ–ին մոտ քաղաքական ուժերի ձայներով, դա կլինի խաբկանք»,–ընդգծեց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է ուժեղ ու բանիմաց ընդդիմություն ունենա, հակառակ դեպքում լճանալու է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular