ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրել ծննդավայրը, չմոռանալ հայրենիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը գրում է.

«Թեև մեր պապերի թողած տներն այժմ չկան, բայց նրանց ստվերները դեռ կանգուն են... ով հիշում է իր պապական տունը, նրա երդիկից այժմ ծուխ է բարձրանում»:

Արաքսի ձախ ափին գտնվող սահմանամերձ Փշատավանում ապրող, աշխատող Դավթյանների ընտանիքի պատուհանին մեծ-մեծ տառերով էր գրված այս նախադասությունը: Գրված էր ոչ պատահական՝ Դավթյանների տնից հենց նույն ծուխն էր դուրս գալիս՝ դարբնոցի ծուխը: Հենց այդ «ծխով» է տարբերվում Դավթյանների ընտանիքը՝ ծուխ, որը տան անդամներին ու հյուրերին հեռավոր ու միաժամանակ մոտ Արևմտյան Հայաստան է տանում:

Դավթյանների տունը բոլորը գիտեն, որովհետև տան ավագի՝ Գագիկ Դավթյանի ավագ որդին բազմաթիվ ժամանակակից մասնագիտությունները թողեց ու որոշեց շարունակել պապերի գործը:

Պապից որդուն, որդուց էլ իր որդուն փոխանցվեց դարբնագործությունը: Գագիկի որդին՝ Մարատը, գյուղում միակն է այդ գործում: Գյուղում էլի է դարբին եղել, բայց արտագաղթել է Ռուսաստան: Ուրեմն՝ Մարատը միակն է: 

«Պապս է դարբին եղել, հետո փոխանցվել ինձ, հիմա շարունակում ենք այդ արհեստը: Գործիքներ ենք հիմնականում պատրաստում, աշխատում ենք... Ես միայն զբաղվում եմ դարբնագործությամբ, մեկ-մեկ նվագում եմ: Այս պահին պատրաստում եմ ուրագներ, որոնք անհրաժեշտ են գյուղացու համար»,«Փաստ»-ի թղթակցին պատմում է Գագիկի ավագ որդին՝ վարպետ Մարատ Դավթյանը, ու շարունակում խոսել սիրելի աշխատանքի մասին: 

«Պիտի գործը սիրես, եթե չսիրես՝ չես շարունակի: Մենք սիրում ենք մեր գործը, այն հաճույքով ենք կատարում: Ամեն ինչ դպրոցական հասակից սկսվեց՝ պապս իր հետ բերեց արհեստանոց, էնքան հետաքրքրեց, որ արհեստանոցից էլ չցանկացա դուրս գամ: Այդպես՝ իրանից հետո ես եմ զբաղվում»,-ասում է նա ու հավելում, որ գործիքները հիմնականում գյուղում են վաճառվում, բայց կողքի գյուղերից էլ են գալիս ու գնում:

Մարատ Դավթյանն ասում է. «Արհեստավորը մինչև կեսօր է սոված: Ափսոս, որ ջահելներն այսօր չեն ձգտում նման մասնագիտություններով զբաղվել»:

Հասանք տան ավագին՝ Գագիկին, ով ապրում է 21-րդ դարում, բայց տեսակն այնքան հայրենասեր է, այնքան կառչած նախնիների ժառանգությանը, որ խոսում է ու զրուցակիցներին և շուրջը գտնվողներին տեղափոխում սահմանից այնկողմ:

«Դարբնագործությունը փոխանցվել է հորիցս, հայրս է եղել դարբին: Ե՛վ դարբին, և՛ հյուսն, և՛ պատշար: Պատշարությունն էլ փոքր եղբորս է փոխանցվել: Չեմ ասում ինչ-որ ճաղավանդակներ, մոմակալներ ենք սարքում: Չէ՝ ուղղակի գյուղական գործիքներ՝ բահ, ուրագ, մուրճ, գերանդի, փոցխ, հալ... էդքան բան: Նախնիներս եղել են Արևմտյան Հայաստանի Վանի գավառի այժմյան Մուրադի գյուղից: Գյուղը 1800-ական թվականներին է բնակեցվել հայերով, մեծամասնությունը թուրքեր են եղել: 1915թ. հայրենադարձությունից հետո Վանից, Ալաշկերտից, Մուշից, Սուրմալուից, Արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերից մարդիկ եկան այստեղ: Մենք էլ ծնվել ենք այստեղ, սովորել ենք Երևանում, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ: Չեմ դժգոհում, որ գյուղում եմ ապրում, ո՞նց հեռանամ գյուղից: Խորհուրդ կտամ սիրել ծննդավայրը, չմոռանալ հայրենիքը»,-պատմում է Գագիկ Դավթյանը: 

«Փշատավանը սահմանամերձ գյուղ է՝ Արաքսի ափին: Օսմանյան Թուրքիայի հետ սահմանակից ենք, բայց երբեք չենք վախեցել սելջուկներից: Չենք վախեցել ու հիմա էլ չենք վախենում: Իմ նախնիներն էլ են Արևմտյան Հայաստանից եկել: Հայրական պապս էր՝ Բաղդասարը, մեկ էլ Մովսեսը՝ հորեղբոր տղեն: Մովսեսը գնաց Երկրորդ համաշխարհային պատերազմ ու էլ հետ չեկավ: Իսկ պապս՝ Բաղդասարը, այստեղ ստեղծեց, ապրեց»,-պատմում է Գագիկ Դավթյանը:

Եկավ մեր ժամանակներ, շեշտեց գյուղը գնահատելու ու գյուղում ապրելու կարևորության մասին:

«Եթե ոռոգման ջուր լինի՝ գյուղացին երբեք գյուղից չի գնա, որովհետև գյուղացին բերք ու բարիքով է հարստանում: Բայց նախ հարուստ է իր ընտանիքով՝ էդ փողը դնենք մի կողմ: Ես մի բանի մասին եմ երազում: Սահմաններում թող կրակոց չլինի, 18-20 տարեկաններն իրենց երկու տարվա պարտքը հայրենիքի հանդեպ առողջ ձևով թող տան ու վերադառնան»,-ասում է նա ու հպարտանում, որ Հայոց բանակին 3 զինվոր է տվել: 

Գագիկ Դավթյանի սերը գյուղի հանդեպ անսահման է: Դավթյանների ընտանիքը հենց այն «ծուխն» է՝ շառավիղն ու սերունդը, որը եկել է Արևմտյան Հայաստանից ու Փշատավանում նախնիների շունչն է պահում: Նրանց երդիկից հենց այդ ծուխն է բարձրանում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular