ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղքատության ցուցանիշը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.online-ը գրում է.

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով երկրում առկա տնտեսական իրավիճակին՝ գրել էր, որ համակարգային փոփոխությունների պայմաններում երկրի ֆինանսական համակարգը չի ցնցվել, դրամը կայուն է մնացել, բյուջեի եկամուտները առաջանցիկ աճում են՝ հիմք դառնալով արդեն հաջորդ տարվանից առաջնահերթորեն կուտակված սոցիալական խնդիրները լուծելու համար՝ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները: Դրվել են թալանված ու երկրից դուրս բերված հարստության և ակտիվների հետվերադարձի հիմքերը։ Հակակոռուպցիոն պայքարը տալիս է իր առաջին պտուղները՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի յուրացումներ են վերականգնվել պետական բյուջեում։ 

Այս ամենը հրաշալի է, եթե իրոք այդպես է, բայց ե՞րբ սովորական քաղաքացին արձանագրված դրական ցուցանիշներ «արտահայտող» թվերից բացի իր մաշկի վրա կզգա տնտեսական աճի ռեալ պտուղները, երբ երկիրը մի կողմից դեռ շարունակում է գտնվել հետհեղափոխական էյֆորիկ հոսանքների ազդեցության տակ, իսկ մյուս կողմից 30 % (պաշտոնապես հայտարարվող) գործազրկության ու աղքատության ցուցանիշները նահանջելու որևէ վարքագիծ այդպես էլ չեն ուզում ցուցաբերել:

«Փաստ» օրաթերթը Ա. Մարգարյանից փորձեց պարզել, թե ներկա քաղաքական իրավիճակում Հայաստանում հնարավո՞ր է տնտեսության կարգավորման կամ ընդհանրապես տնտեսական առաջընթացի մասին խոսել, երբ դրանք որևէ կերպ չեն անդրադառնում սովորական քաղաքացու գրպանի կամ երկրում առկա աղքատության ցուցանիշի կրճատման վրա:

«Եթե տնտեսության կարգավորողի տեսանկյունից մակրոտնտեսական ինդիկատորների ցուցիչներին նայենք, ապա կարող ենք արձանագրել, որ և՛ տնտեսական աճի ցուցանիշները, և՛ գնաճի ցուցանիշները, և՛ բյուջետային մուտքերի ապահովման ցուցանիշները բնականոն են, նույնիսկ՝ դրական: Այսինքն, այս առումով խնդիր չկա, բայց կան ռիսկեր, որոնք քաղաքական իրավիճակով են պայմանավորված: Խոսքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների սպասումների և իշխանության թևերի՝ գործադիր և օրենսդիր, հավասարակշռության մեջ է: Ճիշտ է, այս առումով թեև լարվածություն չկա, բայց տնտեսական աճի սպասում ունենալու համար այս մտահոգությունները պետք է բնականոն ճանապարհով հարթվեն»,– ասաց Ա. Մարգարյանը: 

Նա նաև նշեց, որ այս պահին սոցիալական տրանսֆերտների և վճարումների մասով թեև նույնպես ռիսկեր չկան, բայց երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխության արդյունքում երկիրը ստվերից դուրս բերելու, երկրում հակակոռուպցիոն նման լայնածավալ կամպանիա իրականացնելու պայմաններում հնարավոր կդառնա ֆինանսական իրական հոսքերն ու դրանց աղբյուրները բացահայտել և թեթևացնել տնտեսական իրավիճակը:

«Ստվերը երևակելու ու հավել յալ ռեսուրսներ ստեղծելու շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հատվածում սոցիալական խնդիրները քիչ թե շատ մեղմել: Բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն: Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ 30 % աղքատության ցուցանիշը նորություն է: Վերջին տասը տարիներին այդ ցուցանիշը մշտապես այդ մակարդակի վրա է եղել, որը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է: Գործազրկությունը նույնպես բնական մակարդակից շատ բարձր ցուցանիշ է կազմում մեր երկրում, բայց մյուս կողմից ունեցել ենք պետական միջոցների վատնում, թալան, կոռուպցիա: Այդ աղքատության հիմնական պատճառը հենց դրա հետևանք է: Մենք ունենք նաև բևեռացված հասարակություն, և այս ամենը 30 տարիների ընթացքում է կուտակվել և շատ բարդ կլինի կարճ ժամանակահատվածում վերացնել: Որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի կառույցները կարողանան նորմալ աշխատել և ձևավորեն արդար բաշխման համակարգ», – ասաց տնտեսագետը:

Հարցին՝ ստացվում է, որ եթե անգամ պատկերացնենք, որ կարող են այնուամենայնիվ տնտեսական հրաշքներ լինել, ապա դրանք մոտ ապագայում չեն լինի, Ա. Մարգարյանն ասաց, որ նույնիսկ Հռոմը կարճ ժամանակահատվածում չի կառուցվել:

«Մոտ ապագայում տնտեսական հրաշքների սպասել չենք կարող, բայց այն, որ մեր հասարակությունն այսօր դարձել է պահանջատեր՝ շատ կարևոր է: Այս պայմաններում ցանկացած իշխանություն, որը թաթախված չլինի կոռուպցիայի մեջ, լինի պատասխանատու և կարողանա ձևավորել իշխանական բոլոր թևերի հավասարակշռված համակարգ, միանշանակ դրական է անդրադառնալու երկրի և քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման վրա»,– ասաց Ա. Մարգարյանը: 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular