ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցածն ամբողջությամբ տեղավորվում է օրինականության և քաղաքական տրամաբանության սահմաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվա դեպքերից հետո, տեղեկատվական հարթակներում որոշ կայքեր և ֆեյսբուքյան օգտատերեր, փորձում են ԲՀԿ-ին սևացնել և հանրության մեջ հակասական տրամադրվածություններ սերմանել այդ քաղաքական ուժի նկատմամբ: Սակայն ընդհանուր առամամբ, այն ինչ տեղի ունեցավ երեկ, շատ հանգիստ տեղավորվում է օրինականության և քաղաքական տրամաբանության սահմաններում: Տեսեք, անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ն ներկայիս իշխանության հետ կոալիցիոն հուշագիր չունի ստորագրած, այսինքն չունի և պարտավորվածություն նրանց կողմից վարվող քաղաքական կուրսին ստար կանգնել: Երկրորդ, չմոռանանք նաև, որ նույն ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Կառավարության ծրագրին, որտեղ նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն մեկ տարվա ընթացքում՝ եկող տարվա մայիս-հունիս ամիսներին: Բայց պետք է վերհիշել նաև, որ դա պետք է իրականացվի միայն այն ժամանակ, երբ ընտրական օրենսգրքում բարեփոխումնեը ուժի մեջ կմտնեն, ինչի արդյունքում մենք կունենաք ժողովրդավարության սկզբունքներից բխող ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Կառավարության խոստման համաձայն հարկավոր էր մատնահետքերի ընդհանուր համակարգ ներդրվեր, որը կբացառեր կրկնաքվեարկությունը, հարկավոր էր ընտրողների ցուցակնեը «մաքրել» ուրվականներից, հարկավոր էր քննարկումների սեղանի շուրջ բանակցել մի շարք խնդիրների շուրջ՝ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական կոնսենսուսի շրջանակներում և մի շարք այլ չլուծված հարցեր քննարկման կարիք ունեին: Հիմա այս խնդիրները չկարգավորված, հայտարարվում է, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: Հասկանալի է, որ սա արվում է ժողովրդի էյֆորիկ վիճակները քվեների վերածելու ակնկալիքով, սակայն դա կրկին անգամ ժողովրդի իրական կամքը խորհրդարանում չի արտացոլելու, դա միանշանակ: Այդ իսկ պատճառով, ամենագլխավոր զսպող հանգամանքը, հենց առանց էյֆորիայի քվեարկության գնալն է և դրա համար ևս ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան օբյեկտիվորեն քվեարկություն կատարեն: 
Մյուս քաղաքական ուժերն այս պարագայում գործեցին իրավիճակի թելադրանքով, երբ այլ տարբերակ չէր մնում, քան ուղղակի զոռբայությամբ ցանկալի արդյունքի ձգտողներին սանձելը: Եվ հիմա, դա ներկայացնել, իբր թե «հակահեղափոխական» տրամադրվածություններ, հակաժողովրդական օրինագիծ, առնվազն դեմագոգիա է, չի կարելի խաղալ հասարակության էմոցիաներով, դա լավ վերջաբան չի խոստանում: Վերջիվերջո կա մեկ իրողություն՝ բոլորը պարտավոր չեն ենթարկվել մեկ ընդհանուր քաղաքական օրակարգի, յուրաքանչյուրն ունի իր սեփականը և հենց դա էլ բխում է ժողովրդավարության սկզբունքներից, իսկ հակառակ պարագան, երկրի կառավարման համակարգին ավտորիտարիզմի նոտաներ է հաղորդելու, միթե՞ մենք դրա համար էինք պայքարում. ո՛չ մենք դրա դեմ էինք պայքարում և սա պետք է ամեն հարմար առիթով հիշեցնել բոլորին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular