ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ենք մենք սիրում լացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերի իրադարձությունները վերստին եկան ապացուցելու, որ վերապրելու փոխարեն մենք նախընտրում ենք բացառապես ողբալ և լացել: Եվ խնդիրն այստեղ այն չէ` արդյո՞ք կա տխրելու առիթ, թե՞ ոչ: Ի վերջո՝ տխրելու առիթ կա միշտ: Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք տխրում, միայն տխրո՞ւմ ենք, թե՞ ինչ–որ հավել յալ այլ ձևերով էլ ենք փորձում վերլուծել, մարսել մեր հետ տեղի ունեցողը: Ընդ որում, այս տրամաբանությունը գործում է ոչ միայն անձնական, այլև ազգային մակարդակում, ավելին՝ այն կարծես թե դառնում է իրերն ընկալելու, վերլուծելու, աշխարհը պատկերելու դոմինանտ ձև:

Ամենավտանգավորն այստեղ ոչ թե ավելորդ հուզականությունն է, ինչը հոգեբանորեն անխուսափելի է թե՛ առանձին վերցրած մարդու, թե՛ մարդկանց խմբի, այս դեպքում՝ ազգի կամ հասարակության դեպքում: Ամենավտանգավորը կորուստը բացառապես որպես անցյալում մնալու, անցյալով ապրելու տեսանկյունից ընկալելն է: Այս իմաստով Հայաստանում իրար կողք գոյատևում են երկու ծայրահեղ մոտեցումներ. մեկը տոտալ մերժում է անցյալը, մյուսը՝ անվերջ ձգտում անցյալին: Մյուս կողմից՝ անընդհատ տուժածի, զոհի, ճնշվածի, կոտորվածի, մերժվածի «փիլոնը» ուսներիս առած՝ հաճախ ի վիճակի չենք լինում նույնիսկ կորստի մեջ գնահատել հերոսականը, վեհը, արժեքները: Ոսկե միջին, ներդաշնակ որևէ մոդել այդպես էլ չի գտնվում, որտեղ անցյալն ու ներկան կկամրջվեն, կարելի կլինի ամեն նախորդ և հաջորդ քայլերի միջև ոչ թե պատեր, այլ միջանցքներ ստեղծել: Չենք գտնում նաև այն ոսկե միջինը, երբ վերհուշը, հիշատակումը առաջին հերթին հարգանք ու խոնարհում են՝ վերապրելու, վերընձյուղվելու ու ապրեցնելու շեշտադրմամբ: Զուտ էմոցիոնալ թվացող այս խնդիրն, իրականում, իր ողջ հմայքով քաղաքական ու ռացիոնալ է: Այն տարբեր դրսևորումներով իր արտացոլումն է գտնում պետական կառավարումից սկսած՝ մասնավոր սեկտորով վերջացրած, որտեղ կամ կարոտախտով լցվում են հնի հանդեպ, կամ էլ հնարավորինս արագ փորձում են մերժել այն ու անցնել բոլորովին նորին: Իրականում, սակայն, առաջին հայացքից հակընդդեմ այս մոտեցումները նույն հիմքն ունեն՝ երկու դեպքում էլ չկա անցյալի հետ հարաբերվելու, կորսվածը գնահատելու մշակույթ: Եվ այդ վակուումը լցվում է մի դեպքում հիվանդագին ողբով, մեկ այլ դեպքում՝ բացարձակ մերժողականությամբ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular