Յուրաքանչյուր մատ կապված է 2 օրգանի հետ. 5 րոպեում բուժման ճապոնական մեթոդ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՃապոնացիները հավատում են, որ ձեռքի յուրաքանչյուր մատ կապված է 2 օրգանների հետ, որի շնորհիվ էլ , ինչպես գրում է healthyfoodhouse.com-ը, 5 րոպեում հնարավոր է ազատվել ցավերից:
Ըստ նրանց, 3-5 րոպե մատի մերսումը , ազդում է մարմնի որոշակի օրգանների վրա: Ընդ որում, հարկավոր է խորը շնչել և դրանից հետո մոտ 3 րոպե մերսել 2 ձեռքերի մատները:
Որ օրգանների համար է պատասխանատում ձեռքի յուրաքանչյուր մատ
1. Բութ մատ
Օրգաններ.լորձաթաղանթ ու ստամոքս
Էմոցիաներ. դեպրեսիա ու տագնապ
Ախտանշաններ. գլխացավեր, մաշկային խնդիրներ, նևրոզ, ստամոքսի ցավեր:
2. Ցուցամատ
Օրգաններ . երիկամներ, միզապարկ
Էմոցիաներ. գիտակցության մթագնում, դժգոհություն, վախ
Ախտանշաններ. մարսողական համակարգի խնդիրներ, մկանային ցավեր, ատամի ցավ, մեջքի ցավ
3. Միջնամատ
Օրգաններ . լյարդ
Էմոցիաներ. դյուրագրգռվածություն, զայրույթ
Ախտանշաններ.արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, գլխացավեր(հատկապես ճակատային հատվածում), հոգնածություն, դաշտանային ցավեր, միգրեն:
4. Մատնեմատ
Օրգաններ. թոքեր, հաստ աղիք
Էմոցիաներ. վախ, հոռետեսություն,տխրություն
Ախտանշաններ. մաշկի ու մարսողական համակարգի հիվանդություններ, ասթմա և այլ շնչառական հիվանդությունները:
5. Ճկույթ
Օրգաններ. սիրտ, բարակ աղիք
Էմոցիաներ.անհանգստություն, լարվածություն, ինքնավստահության բացակայություն:
Ախտանշաններ. սրտի հիվանդություններ, ոսկրային խնդիրներ, կոկորդի ցավեր: