ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի դատական նիստ՝ Վերաքննիչ քրեական դատարանում. «Ռետին» դատախազն ու «Խորտիկ» դատավորը հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի փաստաբանների միջնորդությունը անգրագետ ձևի մերժեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արտյոմ Հարությունովի փաստաբանների միջնորդության քննարկումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հարությունովի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը գրավով ազատ արձակի Ա. Հարությունովին, ով ավելի շատ հայտնի է «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ։ 3 ժամ տևած դատական նիստի ժամանակ փաստաբաններ Ա. Էլբակյանն ու Հովսեփ Սարգսյանը հիմնավոր ներկայացրել են պատճառները, որ Ա. Հարությունովը անհիմն, ինչ-որ մարդու շինծու հայտարարության հիման վրա ձերբակալվել ու կալանավորվել է։ Եթե լուրջ իրավաբանները քրեական գործի նյութերին ծանոթանան, ապա մեկ բառով կբնորոշեն հարուցված քրգործը՝ այն ամբողջությամբ շինծու է և հում, որ նման հոդվածով առնվազն անհեթեթություն է մարդուն մեղադրանք ներկայացնելն ու կալանավորելը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գրավի միջնորդության դիմաց Ա. Հարությունովին ազատ արձակելու փաստաբանների միջնորդությանը անգամ չի առարկել գործը քննող Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը։ Իսկ մեղադրող դատախազ Արամ Արամյանը, ով ավելի շատ դատախազության համակարգում հայտնի է «Ռետին» մականվամբ, քանի որ նա համարվում է Գևորգ Կոստանյանի կադրը, 3 բառ է խոսել դատական նիստի ժամանակ, որ միջնորդությունը դատարանը պետք է մերժի, որից հետո դատավոր Մ. Հարությունյանը, ում Վարդենիսում ավելի շատ ճանաչում են «Խորտիկ» մականվամբ, քանի որ Վարդենիսում աշխատած տարիներին ընդմիջումներին միշտ սիրել է սեղանը լցնել խորտիկներով, ու տեղացիները նրան անվանել են «Խորտիկ Մնաց» մականվամբ, մերժել է փաստաբանների միջնորդությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Վ. Էլբակյանն ասում էր. «Ա. Հարությունովը բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կատարել, ապրիլյան, քառօրյա պատերազմի օրերին իր միջոցներով իր ընկերների ու բարեկամների հետ առաջնագիծն անառիկ պահող Արցախի պաշտպանության բանակի զինվորներին է հասցրել մեծ քանակի անհրաժեշտ պարագաներ, էլ չենք ասում կարևոր տրանսպորտային միջոցների մասին, բայց այդ ամենի մասին նրա հորդորով չի հրապարակվել։ Վերջին ժամանակներս, երբ հանրապետությունում իրավիճակ փոխվեց, մեծ թվով մարդիկ, ովքեր ավելի լուրջ և հիմնավոր քրեական օրենսգրքի հոդվածներով են մեղադրվում, գրավով ազատ են արձակվել, իսկ մեր միջնորդությունը պարոն դատախազն ու պարոն դատավորը մերժեցին առանց որևէ տևական հիմնավորման։ Մենք պատրաստվում ենք հերթական բողոքը ներկայացնել ու հուսով ենք, որ գոնե այս անգամ իրավական պահը չի կաղի և հավատում ենք ժողովրդակաան այն խոսքին, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։

Դատավոր Մնացական Հարությունյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular