ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձություններն ինձ համար մտահոգիչ են. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը   ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձություններն ինձ համար մտահոգիչ են, և որպես, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, որոշեցի անդրադառնալ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչների ու մարզասերների՝ այս առթիվ ինձ ուղղված հարցերին, այլև ի պաշտոնե հայտնել մեր դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Նախ նշեմ, որ ՀԱՕԿ-ը, ցանկացած պարագայում զերծ մնալով կողմնակալ վերաբերմունքից, իր պատրաստակամությունն է հայտնել՝ հայկական բռնցքամարտում ի հայտ եկած խնդիրները լսելու, դրանք կարգավորելու և ստեղծված լարվածությունը վերացնելու հարցում։ Քանզի բնական է, որ այս անառողջ մթնոլորտը թողնելու է իր բացասական ազդեցությունը հայկական բռնցքամարտի վրա, և կարծում եմ՝ դրա տեսանելի հետևանքը հենց Երիտասարդների աշխարհի առաջնության ոչ այնքան էլ գոհացուցիչ արդյունքներն էին։
Հարկ եմ համարում նշել, որ ինձ համար առնվազն անհասկանալի են այն մեղադրանքները, թե փորձ է արվում քաղաքականացնել սպորտը, այն դեպքում, որ ես, տարիներ շարունակ լինելով ՀԱՕԿ-ում, կարող եմ վստահեցնել, որ Օլիմպիական կոմիտեն մշտապես ունեցել է բացառապես չքաղաքականացված գործելաոճ, պահպանել է իր բարձր դիրքերը՝ մշտապես առաջնորդվելով Օլիմպիական խարտիայի կանոններով։ Եվ տարակուսելի է հատկապես այն փաստը, որ այսօրինակ մեղադրանքներ հնչեցնում են հատկապես այն մարդիկ, ովքեր մինչ Թավշյա հեղափոխությունը, եղել են քաղաքական կուրսի ակնհայտ կրողներ և ամենից քիչն են իրավասու բարձրաձայնել քաղաքականացված սպորտի մասին։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ այս պահին միջազգային կառույցներում՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից (ԱԻԲԱ), քննություն է ընթանում՝ ՀԲՖ-ում տեղի ունեցած ֆեդերացիայի նախագահի ընտրությունների և դրա ընթացքում թույլ տրված կանոնակարգային խախտումների հետ կապված։ Այս իսկ պատճառով ես, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, պարտաստվում եմ ՀԱՕԿ գործադիր մարմնի առաջիկա նիստին առաջարկել, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին, ժամանակավորապես սառեցվի։ Իսկ քննության ավարտից հետո՝ ստացված եզրակացության հիման վրա, մենք կորոշենք մեր հետագա քայլերը։
Ի վերջո մեկ բան պետք է հստակ հասկանան բոլորը, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, իր սեփական ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը՝ խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular