ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է տանելու փողոց փակելու չավարտվող միտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա վերջում հետաքրքիր իրադարձություններ էին զարգանում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Գյուղացիների մի խումբ փակել էր միջպետական ճանապարհը և պահանջում էր գործող գյուղապետի հրաժարականը: Միայն մարզպետ Գարիկ Սարգսյանի գալուց հետո գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը: Հաջորդ օրն արդեն միջպետական ճանապարհը փակել էին գյուղապետի աջակիցները՝ պահանջելով, որ նա հրաժարական չտա: Ամեն ինչ ավարտվեց մարզպետի և գյուղացիների երկու խմբերի միջև մեծ քննարկմամբ, որտեղ գյուղապետը մարզպետին մեղադրեց, որ իրեն հորդորել է հրաժարականի դիմում գրել, մարզպետն էլ պնդեց, որ գյուապետը խեղաթյուրում է փաստերը:

Ուրցաձորի առանձին վերցրած դեպքին հատուկ ուշադրություն դարձնելու կարիք չէր լինի, եթե դեպքը չարտահայտեր այն իրավիճակը, որն այժմ առկա է շատ գյուղերում, համայնքներում, դպրոցներում, տարբեր հիմնարկություններում: Իշխանափոխությունից հետո հաճախակի են դարձել դեպքերը, երբ փակվում են փողոցներ, արվում են դասադուլներ կամ գործադուլներ ընդդեմ այս կամ այն համայնքների, դպրոցների ղեկավարների:

Ինչ–որ առումով սա, իհարկե, տրամաբանական է՝ հաշվի առնելով կոնտեքստը՝ Հայաստանը գտնվում է հետհեղափոխական իրավիճակում: Ավելին, թե՛ հեղափոխությամբ, թե՛ դրանից հետո արդեն պաշտոնապես երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ է հռչակվել հրապարակը, հրապարակային գործողությունները: Պարզից էլ պարզ է, որ երբ հրապարակը հռչակվում է քաղաքական հիմնական գործիքակազմ, ապա այն չի սահմանափակվելու միայն Հանրապետության հրապարակով կամ այն հրապարակներով, որոնք կընտրի իշխանությունը: Հրապարակային քաղաքականության դոմինանտությունը ենթադրում է ինքնաբուխ ու բազմազան դրսևորումներ ամենուրեք: Ինչի ականատեսն ենք հիմա մենք, և, ըստ էության, ինչի ականատեսն ենք լինելու նաև ապագայում, քանի որ իշխանությունը շարունակում է պնդել հրապարակի գերկարևորության հանգամանքը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը ոչ միայն չի հրաժարվում, այլ ընդհակառակը, երիցս վերահաստատում է փողոցային պայքարի անհրաժեշտությունը, ինչը մեսիջ է հասարակության դժգոհ հատվածներին, որ այդ մեթոդը լեգիտիմ է և խրախուսվում է իշխանության կողմից:

Այն, որ ցանկացած ոք ունի իր դժգոհությունն արտահայտելու իրավունք և այդ իրավունքը իրացնելու հնարավորություն, այլևս կայացած փաստ է: Հասկանալի է նաև, որ ապրիլ–մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընկած էր ոչ միայն դժգոհությունը երկրի բարձրագույն իշխանությունից, այլև դժգոհությունը արտահայտված ավելի փոքր ծավալնելով, առանձին ոլորտներում: Այս ամենից բխում է, որ հեղափոխությանն աջակցած մարդիկ ունեն կոնկրետ ակնկալիքներ, ըստ որոնց պետք է փոխվի ոչ միայն համապետական իշխանությունը, այլև իշխանությունն իրենց անմիջականորեն առնչվող ոլորտներում: Այս ամբողջ ցիկլը ներդաշնակորեն տեղավորվում է հեղափոխական տրամաբանության մեջ:

Խնդիրն այլ տեղում է: Իշխանություններն այս առանձին վերցրած բազմաթիվ դժգոհության դրսևորումներին չունեն համակարգային լուծում: Միջնաժամկետ հեռանկարում լուծում է ծառայում Փաշինյանի և նրա կողմնակիցների հեղինակությունը, որոնցով հնարավոր է լինում առժամանակ կասեցնել այս կամ այն ցույցը, դասադուլը: Բայց համակարգային լուծում այդպես էլ չի գտնվում: Ավելին՝ փողոցային պայքարի գերակայությունը քաղաքական այլ գործիքների նկատմամբ էլ ավելի է խորացնելու առկա խնդիրը: Խնդիրն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ փողոցային պայքարի մոդելն ակտիվ կիրառում են ոչ միայն պայմանական դժգոհներն ու պայմանական հեղափոխության աջակիցները, այլև նրանք, ովքեր հայտնվում են այդ դժգոհության և հեղափոխական սպասելիքների թիրախում: Քանիցս կրկնվել են դեպքերը, երբ դպրոցի տնօրենի, գյուղապետի հրաժարականը պահանջող ցույցերին ի պատասխան կազմակերպվել են ցույցեր ի աջակցություն այդ տնօրենների կամ գյուղապետների:

Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարող ընտրել, թե փողոցային պայքարի որ խմբի սպասելիքներն են ավելի գերակա և նմանատիպ դրսևորումներն, ըստ էության, հակում ունեն դառնալու գլխացավանք նախ՝ իշխանության, հետո՝ բոլորիս համար: Ելքն, իհարկե, պարզ է՝ ընտրություններն են, որի արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար: Ելքը այս կամ այն պետական հիմնարկներում ղեկավարների նշանակման գործընթացի թափանցիկությունն է: Դժգոհությունը ինչ–որ պահից պետք է բերել լեգալ ինստիտուտների դաշտ և գալ փոխճանաչման, այլապես անհնար կլինի ապրել պերմանենտ փողոցային պայքարի պայմաններում: 

Իշխանությունները պնդում են, որ խնդիրների ահռելի մասը կլուծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Գուցե որոշակի անկայունության բեռ հնարավոր լինի թոթափել դրանցով: Բայց կա ռիսկ, որ, օրինակ, տեղական մակարդակներում այդ անկայունությունն այդպես էլ չի թոթափվի և դժգոհության փոքր, բայց ցանցային ալիքը կշարունակի ալեկոծվել: Այդ ռիսկն ավելի փաստարկված է դառնում, երբ տեսնում ենք, որ հոկտեմբերի 21–ին Հայաստանի 43 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված 152 թեկնածուներից միայն 16–ն են ներկայացնում ՔՊ–ն, իսկ մեծամասնությունը կազմում են, այսպես կոչված, անկուսակցական թեկնածուները: Այսինքն՝ դժգոհության ալիքը համայնքներից շատերում գուցե այդպես էլ չխաղաղվի՝ չգտնելով իր սպասելիքներին ներդաշնակ փոփոխությունների հնարավորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular