ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանի մոդել քույր Քենդալ Ջենները պատմել է իր վախերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քիմ Քարդաշյանի սուպերմոդել քույրը՝ Քենդալ Ջենները, իր կայքում պատմել է սեփական վախերի մասին։ Ռեալիթի շոուի աստղը վախենում է նրբաբլիթներից։ Պարզվում է, որ 20-ամյա Քենդալը տրիպոֆոբիայով է տառապում (փոքր անցքերի կուտակման վախ, որը ԱՄՆ–ում հոգեկան խանգարում չի համարվում)։

Այս շեղումով տառապող մարդիկ տանել չեն կարողանում լոտոսի սերմերի անցքերը, խմորի պղպջակները եւ այլ բազմաթիվ փոքրիկ անցքերը, քանի որ դրանք նրանց մոտ առաջացնում են դող, սրտխառնոց, քոր եւ վատ ինքնազգացողություն։

«Իմ բոլոր ծանոթները տեղյակ են, որ ես տրիպոֆոբիայով եմ տառապում։ Չեմ կարող հանգիստ նայել նրբաբլիթներին, լոտոսի սերմերին, մեղրահացին։ Ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել այդ անցքերում։ Այդ պահին ինձ միանգամից տագնապ է պատում»,– խոստովանել է Քենդալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular