ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարույր Հայրիկյան. «Թող Փաշինյանը ներողություն խնդրի, ես էլ ներողություն կխնդրեմ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեև Նիկոլ Փաշինյանը փորձում է խորհրդարանի լուծարմանը հասնել քաղաքական երկխոսությունների ճանապարհով, սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է պնդել, որ վարչապետն իրավունք չունի Սահմանադրությունը խախտելու ճանապարհով հասնել խորհրդարանի լուծարմանը: Ավելին, ԱԻՄ առաջնորդն արդեն մի քանի ամիս է՝ ամեն կերպ փորձում է նոր իշխանության ղեկավարին «հասկացնել», որ խորհրդարանի լուծարումից առաջ երկրում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, որով էլ կչեզոքավեն խորհրդարանը ցրելու այն ռիսկերը, որոնք այսօր կան:

«Խորհրդարանի լուծարման ճանապարհը դեռևս հստակ չէ, և ինքն էլ չգիտի, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Միակ բանը, որի մասին նա խոսում է՝ խորհրդարանը շուտափույթ կերպով արձակելն է: Բայց շուտափույթ արձակելու և նոր ընտրություններ կազմակերպելու հարցն անգամ ուրվագծված չէ: Այսօր (01.10.2018թ.) ես զանգահարել եմ, որ իր հետ հանդիպեմ, որովհետև մեր տված դիմումի ժամկետն արդեն լրացել է, և դրան պետք է պատասխանել: Հակառակ դեպքում Սահմանադրության խախտում է թույլ տրվելու, ինչը Նիկոլին պատիվ չի բերում: Բայց քանի որ ես ուզում եմ ռեալ գործով զբաղվել, ուստի ուզում եմ իրեն բացատրել, որ խորհրդարանը լուծարելու, նաև բարեփոխումներ և արմատական փոփոխություններ իրականացնելու ամենաարդյունավետ ճանապարհը դա է: Շատ մարդիկ չեն հավատում, որ ինքն անկեղծ է քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարի հարցում, ոմանք էլ ասում են, որ ինքն անգամ չի էլ հասկանում, թե ինչ է ասում: Բայց ես այդ կարծիքին չեմ և մինչև վերջ պետք է գնամ պարզելու համար, թե ինչ է նա մտածում: Եվ կարծում եմ, որ մեր խոսակցությունն արդյունավետ կլինի»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի հանդիպել վարչապետի հետ, ապա Հայրիկյանը հոկտեմբերի 3–ին, ժամը 3–ին կառավարության շենքի դիմացից կտեղեկացնի կառավարությանը, թե ո՞ւր են հասել և ի՞նչ են պատրաստվում անել: Հայրիկյանը ցանկանում է նաև վարչապետին այլ կարևոր նրբություններ էլ բացարտել: Օրինակ՝ Հայրիկյանի համար պարզ չէ, թե ինչպես է պատահում, երբ քաղաքական հակառակորդի համաձայնությամբ իշխանության մի ճյուղը վերցնելուց հետո ցանկություն են հայտնում նաև վերցնել իշխանության մյուս ճյուղը: Եվ այդ ընթացքում, եթե որևէ լուրջ հակադրության չեն հանդիպում, այդ դեպքում պարզ չի դառնում, թե արդյո՞ք այս պայքարը միայն իշխանությունը վերցնելու համար չէր:

«Եթե լիներ առաջադրված ծրագիր, որին պառլամենտը կարող էր խոչընդոտել, ես կհասկանայի: Բայց հարց է ծագում, թե ի՞նչ ծրագիր է ինքն առաջարկել, որին պառլամենտը դեմ է եղել, որի պատճառով էլ ստիպված է այն լուծարել: Եթե Սահմանադրության ճանապարհով է ցանկանում խորհրդարանը լուծարել, ապա պետք է ասի, որ բոլորս հեռանում ենք և սկսում ենք ժողովրդավարական ճանապարհով երկիրը զարգացնել: Ես կուզեի, որ ինքը դա հասկանար, և չեմ ուզում, որ հերթական իշխանատենչը մնա մեր պատմության մեջ»,– ասաց Պ. Հայրիկյանը: 

ԱԻՄ առաջնորդը, խոսելով անկախության տոնին իրեն չհրավիրելու միջադեպի մասին, նշեց, որ իրեն անուղղակի ձևով տեղեկացրել են, թե այդ թյուրիմացությունն, իբրև, աշխատողների սխալմունքի պատճառով է տեղի ունեցել: 

«Եթե սխալմունքի հետևանք է եղել, թող հայտարարի, մի հատ էլ ներողություն խնդրի: Ես էլ ներողություն կխնդրեմ, որ այդ օրն ասել եմ՝ երևի ցնդել է, դրա համար էլ չի հրավիրել»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով, եթե առանց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա ԱԻՄ–ն ու այլ ուժեր դաշինք կձևավորեն: Ինչ վերաբերում է նոր կուսակցությունների ստեղծմանը, ապա Հայրիկյանը դրան զարմանքով է հետևում:

«Դրանք ինչ–որ կայացման փորձեր են, ինչ–որ ինքնադրսևորման փորձեր են՝ հասկանալի չէ: Եվ եթե մարդիկ բարձր գաղափարների են նվիրված, ուզում են գործ անել, ապա կարող են այս կամ այն կուսակցությանն անդամագրվել, ինչպես ժամանակին իմ ղեկավարած երիտասարդական խումբը անդամագրվեց ԱՄԿ–ին: Կուսակցաստեղծման ճիգերի մեջ ես մի քիչ անառողջ բաներ եմ տեսնում, հատկապես նրանց կողմից, ովքեր նախկինում փրփրակալած ասում էին՝ կուսակցությո՞ւնը որն է: Ամեն դեպքում, եթե խորհրդարանի լուծարումն առանց Սահմանադրության փոփոխության իրականացվի, ապա մենք կգնանք ժողովրդավարական դաշինքի ստեղծման ճանապարհով»,– խոսքը եզրափակեց Պ. Հայրիկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular