ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս. Սիմոն Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:

«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս:

Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարտիրոսյանը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular