ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալո, Նիկոլն ա». Կոթիում վիրավորված տղամարդը Փաշինյանին իր հարբեցող ընկերոջ հետ է շփոթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրեն պապը երրորդ անգամ է վիրավորվել Կոթիի գնդակոծության ժամանակ: Նրան տեսակցության է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ճանապարհային ոստիկաններն այլևս չեն անհանգստացնում նրան:

Սեպտեմբերի սկզբից ադրբեջանական զինված ուժերը կրակում էին հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի մարզի Կոթի գյուղը հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող տարածքներից մեկն է։ Հենց այստեղ էր սեպտեմբերի 16-ին հրազենային վնասվածք ստացել տեղի բնակիչներից մեկը` Սուրեն Սեպխանյանը: Նրան տարել էին հիվանդանոց, հետո` տեղափոխել Երևան: Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո Սուրեն պապը դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է:

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Սեպխանյանին և պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը, և ինչի մասին է նա խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հիվանդանոցում:

Житель села Коти Сурен Сепханян

Պարզվում է` առաջին անգամ չէ, որ ադրբեջանական գնդակը վնասում է Սուրեն պապին։ Պատահել է, որ կրակել են ուղիղ նրա տան վրա, առաջին անգամ վիրավորվել է հենց իր բակում: Երկրորդ անգամ գնդակը դիպել է թոքին, երրորդ անգամ՝ ոտքին: Չգիտես ինչու, «կույր գնդակը» հենց նրան է ընտրում:

Պապը խոստովանում է, որ նախկինում կրակոցներն իրեն չեն վախեցրել, իսկ հիմա արդեն լավ չի զգում այդ մտքից: Պատմում է` ինչպես է սովորեցրել թոռնուհուն՝ Արինային (որին քնքշորեն Գուզի է ասում) թաքնվել հուսալի վայրում, երբ կրակոցների ձայն է լսում: Բայց նա երեխային չի ասում, որ կրակում են, ասում է՝ ամպն է գոռում:

Житель села Коти Арина (Гузи) Сепханян

«Երբ կրակոցները սկսվեցին, ես ընկերներիս հետ խանութում էի: Հետո ամեն ինչ հանդարտվեց, որոշեցինք տուն գնալ, բայց հանկարծ մի կրակահերթ էլ բացեցին, և ես վիրավորվեցի: Այդ ժամանակ կատակեցի, որ եթե «Գրադից» կրակեին, ոտքս կկորցնեի», — պատմում է պապը:

Համագյուղացիներն արդեն հումոր են անում, ասում են` երեք անգամ վիրավորվելուց հետո վարչապետը պարտավոր է Սուրենին «Իսկանդեր» համալիր նվիրել կամ առնվազն «Գրադ» համազարկային կրակի համակարգ, որպեսզի նա կարողանա վրեժ լուծել:

Իսկ պապը կարծում է, որ «աստված երրորդություն է սիրում», և գյուղում բոլորի պես անհամբերությամբ սպասում է Փաշինյանի այցին, ինչը, ի դեպ, խոստացել է վարչապետը:

«Երբ նա զանգեց ու ասաց` ալո, Նիկոլն ա, բարև, ես մտածեցի` ալկագոլիկ ընկերս ա հարևան գյուղից, քիչ մնաց` ավելորդ բաներ ասեի, բայց հանկարծ հասկացա, որ ձայնն ուրիշ ա», — պատմում է նա:

Բայց պապին ամենից շատ զարմացրել է վարչապետի այցը: Նրա մտքով անգամ չի անցել, որ կտեսնի «իսկական» վարչապետին, ընդ որում` հիվանդանոցում և այդքան ջերմ մթնոլորտում: Փաշինյանը նվերներ չի տարել, բայց մտերմիկ խոսակցությունը ապագայի հույս է ներշնչել Սուրեն պապին:

«Նրա գալուց հետո նույնիսկ ճանապարհային ոստիկանության աշխատողներն են բարիացել: Երևի այն պատճառով, որ վարչապետը հիմա մեր համերկրացին է», — կատակում է նա և ավելացնում, որ որոշել է վարչապետի հետ արած սելֆին ամրացնել ավտոմեքենայի դիմապակուն, որպեսզի ՃՈ աշխատակիցները նույնիսկ չկանգնեցնեն մեքենան:

Պապի կինը՝ Ասյան, արդեն պատրաստ է վարչապետի այցին և խոստանում է համեղ ուտելիքներ պատրաստել: «Ե՛վ խորոված կլինի, և՛ խաշլամա, և՛ ռեժան»,- խոստանում է կինը:

Նա վստահ է, որ ամենակարևորը առողջությունն է և խաղաղությունը, իսկ մնացած ամեն ինչը ժամանակավոր է և երկրորդական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular